Ուկրաինան ունի միջին հեռահարության անօդաչուների անհրաժեշտ քանակի միայն 14%. WSJ «Կիևի ուրվականը» կործանիչը ոչնչացվել է ռուսական բանակի վրա հարձակվելու փորձի ժամանակ Ռուսական բանակը սկսել է հարվածներ հասցնել Կիևի կամուրջներին (Տեսանյութ) ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն Ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Պայմանագրային զինծառայող է մահացել Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 3 բնակավայրեր Որն է Էդուարդ Բաբայանի ազատության գինը հարց Փաշինյանին.«Մաֆիոզ կապերով հարցեր են լուծում, հանցագործը պիտի նստի բանտում»

ՍԱՐՍԱՓ. Սպանված կնոջ եղունգների տակ հայտնաբերվել է Սիսիանի նախկին ոստիկանապետի ժ/պ-ի մաշկի կտորները

‼️Սպանված կնոջ եղունգների տակ հայտնաբերվել է Սիսիանի նախկին ոստիկանապետի ժ/պ-ի մաշկի կտորները

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ բնակարանային գողություն կատարելու համար երկու տարեց կանանց սպանության մեջ մեղադրվող անձը Սիսիանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ, ոստիկանապետի ժ/պ Գարիկ Մուրադյանն է։ 

Դատագենետիկական փորձաքննությամբ սպանված կանանցից մեկի եղունգների տակ Մուրադյանի մարմնի մաշկից կտորներ է հայտնաբերվել, իսկ մյուս սպանված կնոջ արյան հետքերը եղել են Մուրադյանի գրպանում եղած գումարի վրա։

«Իշխանություն» լրատվականը գրել էր, որ տարեց կանայք սպանվել են մոտ 20 օրվա տարբերությամբ, նույն եղանակով, առանձնակի դաժանությամբ։ Սպանված կնոջ եղունգների տակ Մուրադյանի մաշկի կտորների առկայությունը վկայում է, որ կինը մինչև վերջին պահը պայքարել է՝ փորձելով փրկել իր կյանքը։

Գարիկ Մուրադյանը ոստիկանական համակարգում պաշտոնի առաջխաղացում է ունեցել 2018թ․-ից հետո։ 2019թ․ օգոստոսի 14-ից նշանակվել է ոստիկանության Սիսիանի բաժնում՝ որպես օպերատիվ գծով տեղակալ, և համատեղության կարգով իրականացրել է ոստիկանության բաժնի պետի պարտականությունները։

Մուրադյանի պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ նրան մեղադրել են ծեծի, բռնության, սպառնալիքների, խոշտանգման և խոստովանական ցուցմունք կորզելու համար ճնշում գործադրելու մեջ։ Նրա դեմ մի քանի հաղորդումներ են ներկայացվել, որոշ դեպքերով նյութեր են նախապատրաստվել և քննություններ իրականացվել, իսկ հետո կարճվել։

Այս ամենից հետո նա շարունակել է ծառայությունը ոստիկանությունում և ստացել է ավելի մեծ լիազորություններ։ Ընդ որում՝ սա տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը և՛ թիմը հայտարարում էր բարեփոխված ոստիկանական համակարգի մասին։

Ավելին, Գարիկ Մուրադյանի անունը շոշափվում է նաև 2024թ․ տեղի ունեցած աղմկահարույց մի դեպքի հետ։ Նա հարցաքննվել է 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակության քրեական վարույթի շրջանակում։

Լիա Սարգսյան

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինան ունի միջին հեռահարության անօդաչուների անհրաժեշտ քանակի միայն 14%. WSJ«Կիևի ուրվականը» կործանիչը ոչնչացվել է ռուսական բանակի վրա հարձակվելու փորձի ժամանակՌուսական բանակը սկսել է հարվածներ հասցնել Կիևի կամուրջներին (Տեսանյութ)ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություննիկոլի բանաձևն է հայը մեղավոր է ադրբեջանցին՝ երբեք. Աննա ՄկրտչյանԱդրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում էՊայմանագրային զինծառայող է մահացելՌԴ-ում մտահոգված են TRIPP-ի շուրջ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների հնարավոր հայտնվելովՌուսաստանն արտաքսել է հունգարացի մի շարք դիվանագետներիԼոնդոն-Ստամբուլ չվերթի ինքնաթիռում ուղևորը կծել է բորտուղեկցորդուհուն և իր կողքին նստած կնոջըԱդրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաԱդրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾԼսի՛, Փաշինյան, երբ ասացիր՝ «ՀՀ-ի կառավարությունը ես եմ», դա իշխանությունը յուրացնելու հոդված էԴատախազը միջնորդեց, որ Էդգար Ղազարյանին դատապարտեն 2 տարի 6 ամիս ժամկետովԻնչի՞ էիք Վեհափառի աջը համբուրում ու սելֆի անում նրա հետ 2018 թվականին․ հարց՝ ՓաշինյանինՉկա տենց դեպք, որ մի քաղաքացու աջակցած չլինենք ու ինքը 2-րդ, 3-րդ, 4-րդ… 8-րդ անգամ դիմած չլինիՎարդենիս խոշորացված համայնքը դառնում է և անխուսափելիորեն դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը. ՓաշինյանՀաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կավելանաԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը վերացվեց

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված