Ինչպես ինքնուրույն հաշվել կենսաթոշակը
ՀասարակությունԱյսուհետ կենսաթոշակի նախնական չափը կարելի է հաշվել ինքնուրույն՝ օգտվելով Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքում գործարկված կենսաթոշակի հաշվիչից։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ պետք է նախ մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://uss.social.gov.am/pension-calculator. «Դուք կարող եք նշել Ձեր աշխատանքային ստաժի, տարիքի, առկայության դեպքում նաև հաշմանդամության խմբի կամ կերակրողին կորցնելու կարգավիճակի վերաբերյալ տվյալներ, և համակարգն ինքնաշխատ եղանակով կարտացոլի Ձեր կենսաթոշակի նախնական չափը»։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

