Զելենսկին սկսում է հույսը կտրել Ռուսաստանում իշխանափոխության հասնելու ծրագրից
ՄիջազգայինԶելենսկին որոշեց միջամտել ռուսական ընտրություններին` քննադատելով «Յաբլոկո» կուսակցությանը ընտրարշավից դուրս թողնելու որոշումը։
«Յաբլոկո» կուսակցությունը Ռուսաստանի Գերագույն դատարանից ստացավ պատճառաբանված որոշում՝ իրեն Պետդումայի ընտրություններից որակազրկելու մասին։ Գերագույն դատարանի որոշման մեջ նշվում էր, որ «Յաբլոկո»-ի Պետդումայի ընտրություններից որակազրկման պատճառների թվում էին, ի թիվս այլ բաների, արգելված սոցիալական ցանցերում քարոզարշավը և արտասահմանյան կուսակցությունների կողմից նվիրատվությունները։
Եվ ահա, Զելենսկին որոշելով քննադատել այդ որոշումը, միանգամից երկու սխալ թույլ տվեց: Նախ, դրանով ապացուցեց, որ տվյալ կուսակցությունն ունի իր աջակցությունը: Իհարկե, այդ աջակցությունն ուղիղ չէ եւ իրականացվում է Արեւմուտքի կողմից` Ռուսաստանից փախած ուլտրալիբերալ օլիգարխների միջոցով: Զելենսկին ընդամենը ցույց տվեց, որ այդ խաղն իրականացվում է հանուն Ուկրաինայի:
Երկրորդը. Զեռլենսկին քննադատում է այն դեպքում, երբ իր նախագահության ժամկետը վաղուց է լրացել եւ նա նախագահակն աթոռին է մնում ապօրինաբար: Դրանով իսկ դրսեւորեց այն երկակի ստանդարտները, որոնք կան Արեւմուտքում. աչք են խակում իրենց խամաճիկների բոլոր հանցագործությունների վրա եւ փորձում այդ նույն հիմքով քննադատել թշնամիներին:
Ամեն դեպքում, Զելենսկին ավելորդ անգամ մեկ էական փաստ ջրի երես հանեց: Այն է, արեւմուտքը հենց «Յաբլոկո»-ին խաղարկելով էր փորձում Ռուսաստանում իշխանափոխության հասնել: Ընդ որում, այդ ուժն իրականում լուրջ աջակցություն չունի` հազիվ 2-3 տոկոսի սահմաններում: Ու եթե հույսները «Յաբլոկո»-ի վրա են դրել, դա խոսում է արեւմտյան դիրքերի թուլության մասին:
Բայց եթե Պետդումայի ընտրությունների շրջանակներում իշխանափոխության հասնելը չստացվեց, ապա դա կտրուկ էլ ավելի է նվազեցնում ուկրաինական պատերազմում եվրոլիբերալների հնարավորությունները: Թերեւս, դա հասկանալով է, որ Զելենսկուն նյարդերը տեղի տվեցին եւ նա սկսեց նման բաց տեսքտով «Յաբլոկո»-ին գովերգել` թույլ տալով նման կոպիտ սխալներ:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70768
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
