Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ) Լուկաշենկոն ցույց տվեց, թե որտեղ պետք է կանգնի Փաշինյանը (Տեսանյութ) Ով եւ ինչ պայմանով կարող է ստանալ թաղման նպաստ Նեթանյահում կարծես թե մտածում է իշխանազավթման Զելենսկու սխեման կրկնօրինակել Եվրոպային այս ձմռանը սպասում է գազի դեֆիցիտ և կոմունալ ծառայությունների կտրուկ աճ. Politico

ՄԻՊ-ի և պետական մարմինների քննարկման օրակարգում ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն են

Իրավական

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի նախաձեռնությամբ քննարկումներ են անցկացվել «Արթիկ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։ 

Քննարկումները վարել է ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։ 

Ողջույնի խոսքում Լաուրա Գասպարյանն ընդգծել է նման ձևաչափով քննարկումների կարևորությունը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս ոչ միայն բարձրաձայնելու մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրները, այլև քննարկելու դրանց լուծման գործնական մեխանիզմները։ 

«Մենք ողջունում ենք համագործակցության պատրաստակամությունը՝ մշտադիտարկման արդյունքում արձանագրված մի շարք խնդիրների լուծման հարցում, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում։ Միևնույն ժամանակ, դեռևս մտահոգիչ են մնում մի շարք համակարգային խնդիրներ, և մեր ակնկալիքն է, որ դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվեն հետևողական ու արդյունավետ քայլեր»,- նշել է Լաուրա Գասպարյանը։ 

Քննարկումներն անցկացվել են երկու փուլով։ Առաջին փուլում Պաշտպանի ներկայացուցիչները քննարկում են ունեցել ՀՀ առողջապահության նախարարության ու նախարարության ենթակայության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։ 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովմանը՝ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանը, բժշկական փաստաթղթերի վարմանը, ենթադրյալ խոշտանգման դեպքերի փաստաթղթավորմանը, իրազեկված համաձայնության ապահովմանը, դեղորայքի և բժշկական պարագաների ապահովմանը, նեղ մասնագիտական և հոգեբուժական ծառայությունների հասանելիությանը, ԱՐՄԵԴ էլեկտրոնային առողջապահության համակարգի հասանելիությանը, հեռաբժշկության կիրառմանը, ինչպես նաև օտարերկրացիների բժշկական զննության ընթացքում փաստաթղթերի պատշաճ թարգմանության ապահովմանը և բժշկական ոլորտին առնչվող այլ խնդիրների։ 

Երկրորդ փուլում քննարկումն անցկացվել է ընդլայնված ձևաչափով։ Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, ՀՀ արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները։ 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել միջգերատեսչական համագործակցությանը վերաբերող հարցերին, այդ թվում՝ ազատությունից զրկված անձանց առողջապահական բուժհաստատություններ տեղափոխելու, ազատությունից զրկված ծնողների հետ պահվող մանկահասակ երեխաների բժշկական օգնության և սպասարկման, սանիտարահիգիենիկ պայմանների և համաճարակային իրավիճակի պահպանման և վերահսկման, ինչպես նաև բժշկական գաղտնիքի պահպանման հարցերին։ 

Հանդիպման ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացվել են արդեն իսկ նախաձեռնված առանձին լուծումները, ինչպես նաև քննարկվել են դեռևս չլուծված խնդիրների հաղթահարման հնարավոր ուղիները, այդ թվում՝ միջգերատեսչական համագործակցությունն ամրագրող փաստաթղթերի մշակման հարցը։ 

Քննարկման մասնակիցները վերահաստատել են նման ձևաչափով համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ընդգծելով դրա կարևորությունը արձանագրված խնդիրներին արագ արձագանքելու և դրանց համատեղ լուծումներ գտնելու տեսանկյունից։ 

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ  ընդգծել է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն: 

Ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության և պատշաճ պայմանների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ