Բրիտանիան ցանկանում է վերսկսել բարձր մակարդակի ռազմական շփումները Ռուսաստանի հետ. The Times
ՄիջազգայինԲրիտանիան ցանկանում է վերսկսել բարձր մակարդակի ռազմական շփումները Ռուսաստանի հետ՝ լարվածության ծայրահեղ սրման վտանգի պատճառով։ Բրիտանական ռազմական ղեկավարները վախենում են երկխոսության բացակայության պատճառով «անկանխատեսելի սրման» վտանգից, հաղորդում է The Times-ը։
Երկխոսությունը վերսկսելու անհրաժեշտությունը առաջացել է հունիսին Լա Մանշում ռուսական «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատի կողմից տեղի ունեցած կանխարգելիչ կրակոցից հետո, երբ բրիտանական դրոշի ներքո նավարկող զբոսանավը վտանգավոր կերպով մոտեցել էր ռուսական ռազմանավին։
Վերջին անգամ երկու երկրների գլխավոր շտաբների պետերը զրուցել են 2022 թվականի սեպտեմբերին։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70746
