«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում. գլխավոր ինտրիգը Փաշինյանի մասնակցությունն է
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում։ Հարսանեկան արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 5-ին։
Հաշվի առնելով Ալեն Սիմոնյանի և Նիկոլ Փաշինյանի երկարամյա քաղաքական ճանապարհը, ինչպես նաև վերջին շրջանում իշխանության ներսում տեղի ունեցած վերադասավորումները՝ հետաքրքիր է՝ վարչապետը ներկա կլինի՞ Սիմոնյանի հարսանիքին, թե՞ իր մասնակցությունը կապահովի այլ ձևաչափով։
Նկատենք, որ սա Ալեն Սիմոնյանի երրորդ հարսանիքն է լինելու։ Ուստի սեպտեմբերի 5-ի միջոցառումը կարող է դառնալ ոչ միայն նախկին ԱԺ նախագահի անձնական կյանքի կարևոր իրադարձություն, այլև իշխանական վերնախավի յուրատեսակ հավաք, որտեղ հյուրերի կազմն ու հատկապես Նիկոլ Փաշինյանի ներկայությունը կամ բացակայությունը քաղաքական առումով պակաս հետաքրքիր չեն լինի, քան բուն հարսանիքը։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի հարսնացուն վաղուց նրա օրինական կինն է, որի հետ հարաբերությունները հրապարակավ օրինականացրեց մոտ մեկ ամիս առաջ։ Անելա Գուբրյանը Ալեն Սիմոնյանի ընկերոջ դուստրն է, 26 տարեկան է»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70743