Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Եվրոպական ակումբը մտադիր է վերսկսել Տիկնիզյանի տրանսֆերի շուրջ բանակցությունները

Սպորտ

 

Հունական «Օլիմպիակոսը» չի բացառում, որ կրկին կփորձի ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերը։ Ինչպես հայտնում է Евро-Футбол-ը, Աթենքը ներկայացնող ակումբն արդեն կապ է հաստատել սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ, սակայն առաջին փորձն անարդյունք է ավարտվել։ Սերբական կողմը ֆուտբոլիստի համար պահանջել է այնպիսի գումար, որը հույները չափազանց բարձր են համարել և հրաժարվել են վճարել։

Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերը կարող են վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, սակայն շփումներիի վերսկսումն ուղղակիորեն կախված է եվրագավաթներում սերբական թիմի մրցելույթներից։ Եթե «Ցրվենա Զվեզդան» կարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի ուղեգիր, ապա պաշտպանի տրանսֆերային արժեքի հարցում ակումբի դիրքորոշումը հնարավոր է փոխվի։

Նշենք, որ Transfermarkt պորտալը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո, և բանակցությունների ընթացքում շրջանառվում է հենց այս թիվը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ