Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ-ն չընդունի Իրանի պայմանները. գեներալ Ռեզաի
ՄիջազգայինԴեռ հազիվ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար նշանակված, գեներալ Ռեզաին ի ցույց է դրել, որ Իրանի քաղաքական կուրսի կտրուկ կոշտացում է լինելու: Ըստ հեղինակավոր գեներալի.
«Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև Միացյալ Նահանգները չփոխի իր քաղաքականությունը և չընդունի Իրանի պայմանները։
Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի պատերազմը, ապաշրջափակի իրանական ակտիվները, դադարեցնի ռազմական գործողությունները ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում և Գազայում, և կատարի միջնորդների միջոցով իրեն փոխանցված այլ պայմաններ։
Եթե Իրանի և Օմանի միջև համաձայնություն ձեռք բերվի Հորմուզի նեղուցով անցնող նավագնացության ուղիների վերաբերյալ, այս համաձայնագիրը կլինի առանձին հարց և չի նշանակի նեղուցի շրջափակման վերացում»։
