Ով է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը և ինչ է հայտնի նրա երեք երեխաների մասին Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել է Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C Ով է Արթուր Օհանյանը, ում առավոտյան ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտեն Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ Ռուսները ոչնչացրել են Պավլոգրադի վարչական շենքը (Տեսանյութ) Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանը շարունակում է զինվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել

Հոկտեմբերին Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններ են

Ներքաղաքական

Հոկտեմբերին հանրապետության մի շարք համայնքներում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։ ՏԻՄ համամասնական ընտրությունները հոկտեմբերի 25-ին կանցկացվեն Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան խոշորացված համայնքներում։ Այս տարի ընտրություններ նախատեսված են նաև մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում, սակայն այդ համայնքներում ընտրությունների օրը դեռ նշանակված չէ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անդրադարձել է Արթիկ և Ախուրյան համայնքներում առաջադրվելիք թեկնածուների հարցին։ Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում դեռ չի կայացրել։ Այս պահին դեռ անուններ չենք բարձրաձայնում, երբ որոշումը կայացվի, նոր կբարձրաձայնենք։ Կա ընթացակարգ․ վարչությունը պետք է հաստատի մարզպետի ու նախարարի առաջարկը,  բայց բնականաբար, «սյուրպրիզներ» չեն լինելու»,-նշել Շիրակի մարզպետը՝ վստահեցնելով, որ որոշումները լինելու են տրամաբանության շրջանակում։

Անդրադառնալով վերջին տարիներին Արթիկում իրականացված աշխատանքներին՝ Դավիթ Առուշանյանը վստահեցրել է, որ համայնքում մեծածավալ աշխատանքներ են կատարվել։ «Նախկինում մենք Արթիկում համայնքապետ չենք ունեցել, բայց վերջին հինգ տարիների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիրն» ունի իր քաղաքապետը, և ահռելի աշխատանք է այս ընթացքում կատարվել։ Անցած տարիներին քսան միլիարդից ավելի ներդրում է եղել Արթիկում, ինչն ավելի մեծ վստահություն է ներշնչում: Չենք մտածում կոալիցիաների մասին»,-նշել է Դավիթ Առուշանյանը՝ հավելելով, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կենտրոնացած է հոկտեմբերին կայանալիք ընտրությունների վրա և առաջիկայում կարևոր աշխատանք ունի իրականացնելու։

Անդրադառնալով Գյումրի և Ախուրյան համայնքների միավորմանը, ինչը կարող է հանգեցնել նոր ընտրությունների անցկացման, մարզպետը նշեց, որ այդ քննարկումներին այս պահին անդրադառնալու իմաստ չի տեսնում։

«Չեմ ուզում անդրադառնալ այն խոսակցություններին, որոնք Գյումրիում շրջանառվում են, որովհետև Գյումրիում ամեն օր մի նոր խոսակցություն է շրջանառվում։

Բայց այն, որ Գյումրիում կա խնդիր, ու որ այդ խնդիրը լուծվելու է, դա էլ է միանշանակ։ Այս վիճակով պահել ու շարունակել ղեկավարել Գյումրին չի կարելի, քանի որ դրա շահառուն գյումրեցիներն են։ Միայն կարող եմ ասել՝ այն, ինչ տեղի է ունենալու, տեղի է ունենալու ՀՀ օրենքների սահմաններում ու օրենքով տրված մեր հնարավորությունների սահմանում»,-ավելացրել է Շիրակի մարզպետը։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԵԱՏՄ-ում պահպանվում են ՀՀ-ի հանդեպ սահմանափակումները, դրանք դժվարություններ են ստեղծումTRIPP-ը «Խաղաղության խաչմերուկի» կարևոր բաղադրիչն է. ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կստեղծի երկաթուղային կապԻնչպե՞ս է նա կարողացել անցնել «հսկվող» սահմանը, անխոչընդոտ հասնել տվյալ հատված. Արմեն ՀովասափյանՀանրային քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբUcom-ը՝  Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՈվ է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը և ինչ է հայտնի նրա երեք երեխաների մասինԱրթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց դատարան իր գործով հերթական նիստինՈրոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°CՈվ է Արթուր Օհանյանը, ում առավոտյան ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտենԷրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԵՄ դիտորդները եկել են Շաքի գյուղ, ուր երեկ բռնել էին հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցունՀամոզված եմ` բացատրություն չի էլ լինի, թե իրականում ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել Հայաստանի պետական սահմանը. Շիրազ ԽաչատրյանԵրեխաները դպրոցից եկել, տեսել են ադրբեջանցին իրենց տանը նստած է, երևի զամոկը ջարդել էր, մտել46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր. Hetq.amԱյլ տեղ գումար չկա՞ր. թաղման նպաստը կտրում եք, թոշակները 1000 դրամով ավելացնում. հարց՝ պաշտոնյայինՓաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում. Արտակ ԶաքարյանBloomberg. Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կորուստները 2026-ինԱդրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների․ Հաջիև

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված