«Հրապարակ»․ Մարզպետացուների պայքարը թեժանում է
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Փաշինյանը ձգում է Կոտայքի մարզպետի թափուր պաշտոնը համալրելու գործընթացը, ինքնառաջադրվողների միջեւ թեժ պայքար է ընթանում։ Երեկ տեղեկացանք, որ այդ պաշտոնի վրա աչք ունի նաեւ Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը: Ավելի ճիշտ՝ ՔՊ-ական նախկին պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանն ու Վաղարշակ Հակոբյանն են փորձում առաջ տանել նրա թեկնածությունը, քանի որ Ծաղկաձորում էլիտար շենքեր կառուցելու համատեղ բիզնես ունեն եւ կարծում են, որ եթե քաղաքապետը մարզպետ դառնա, իրենց բիզնես գործունեությունն անխափան կծավալեն մարզում։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70702
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
