Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալների տրամադրումը Ուկրաինային. Bloomberg Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են եռակողմ հանդիպման հնարավորությունը. Պեսկով Նույնիսկ դեմոկրատների հաղթանակը Կոնգրեսի երկու պալատներում չի կանգնեցնի Թրամփին. New York Times Կիևի էներգետիկ օբյեկտների վրա հզոր հարձակում է իրականացվել

«Ժողովուրդ». Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 18-ին Երևանի Նաիրի Զարյան 17Ա հասցեում նախատեսվում է քննարկում Արցախի պաշտոնյաների և Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորների միջև։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկման հիմնական թեմաներից մեկը Արցախի Ազգային ժողովի նոր նախագահ և նախագահի տեղակալ ընտրելու հարցն է։

Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հուլիսի 2-ին հրաժարական էր ներկայացրել պաշտոնից։ Դանիելյանը հայտարարել էր, որ որոշումը կայացրել է «երկար մտորումներից, քննարկումներից և վերջին օրերի խորհրդակցություններից» հետո։ Նա ընդգծել էր, որ պաշտոնը ստանձնել էր պետական ինստիտուտների շարունակականությունն ապահովելու նպատակով, սակայն միաժամանակ նշել էր, որ անհրաժեշտ միասնականության և ընդհանուր պատասխանատվության բացակայության պայմաններում մեկ կամ մի քանի անձինք չեն կարող շարունակաբար կրել ամբողջ բեռը։

Դանիելյանը Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի մայիսի 21-ին՝ փոխարինելով Բաքվում գերեվարված Դավիթ Իշխանյանին։

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ նախագահի ընտրությունից հետո քննարկման օրակարգում կարող է հայտնվել նաև Արցախի Հանրապետության նախագահի ընտրության հարցը։

Այստեղ, սակայն, որոշակի խնդիրներ են առաջանում։ Արցախի գործող իրավակարգավորումների համաձայն՝ նախագահի թեկնածու կարող են առաջադրել և նախագահ կարող է ընտրվել նաև խորհրդարանի պատգամավորներից մեկը։ Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Արցախի ԱԺ խմբակցությունների պատգամավորներից որևէ մեկը ներկայում պատրաստակամություն չունի ստանձնելու Արցախի նախագահի պարտականությունները։

Աղբյուրների փոխանցմամբ՝ հիմնական պատճառը ՀՀ իշխանությունների կողմից հնարավոր հետապնդումներից խուսափելն է։ Մասնավորապես, պատգամավորների շրջանում մտավախություն կա, որ Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում կարող են հայտնվել ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում։

Միաժամանակ քննարկվել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի և հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանի թեկնածությունների հարցը։ Սակայն, ըստ մեր աղբյուրների, գործող կարգավորումներով նրանք չեն կարող ինքնուրույն առաջադրել իրենց թեկնածությունները։ Չնայած դրան՝ աղբյուրների փոխանցմամբ՝ երկուսն էլ պատրաստակամություն ունեն ստանձնելու Արցախի նախագահի պաշտոնը։

Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նիստը կայանալուց և ընտրություն կատարելուց հետո հայտարարվելու է որոշման մասին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70701 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ