Փաստաբան Լևոն Բաղդասարյանը բացահայտումներ է անում. ՈՒՂԻՂ Կալանավայրում սրտի կանգից մաhացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին

Գերմանիայում ակնարկում են, որ ռուսական անօդաչուն իրենց տարածքում հարվածել է ուկրաինական ինքնաթիռին

Միջազգային

Լայպցիգի օդանավակայանում ռազմամթերք տեղափոխող անօդաչու թռչող սարքը հարվածել է ռազմական բեռ տեղափոխող ուկրաինական ինքնաթիռինզ: Այս մասին հայտնում է Die Zeit-ը` վկայակոչելով հետաքննական աղբյուրներին:

Պայթուցիկ նյութեր տեղափոխող անօդաչու թռչող սարքը բախվել է ռազմական բեռ տեղափոխող ուկրաինական ինքնաթիռին, սակայն պայթյուն տեղի չի ունեցել։
Անօդաչու թռչող սարքը բախվել է ինքնաթիռի թևին՝ վառելիքի բաքերի մոտ, որից հետո այն հետ է թռել և ընկել գետնին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ «Անտոնով» ինքնաթիռի թևի վրա առկա հետքերը հաստատում են այս տեսությունը։ Պայթուցիկ սարքի չպայթելու պատճառը դեռևս պարզված չէ։
Անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է միջադեպից ընդամենը չորս ժամ անց։ Այն նկատել է զբոսաշրջիկների ավտոբուսի վարորդը։ Պայթուցիկ նյութերը հայտնաբերվել են ինքնաթիռից առանձին. ենթադրվում է, որ դրանք կարող են անջատվել բախման ժամանակ։
Գերմանիայի դաշնային քրեական հետաքննությունների գրասենյակը կարծում է, որ ինքնաթիռը կարող է լինել հարձակման թիրախը։

Արդյունքում, թեեւ հետաքննությունը հայտնում է, թե չի հայտնաբերել Ռուսաստանի մասնակցության որևէ ապացույց։ Այնուամենայնիվ, հետաքննողները նշում են, որ անօդաչու թռչող սարքը հատուկ արտադրվել է, և հայտնաբերված «Սեմտեքս» պայթուցիկ նյութը սովորաբար օգտագործվում է ռուսների կողմից։

Այս ամենը, ինչի մասին խոսում է գերմանական աղբյուրը, ըստ էության այս ակնարկն ունի` ռուսները Գերմանիայի տարածքում ռազմական հարվածի փորձ են իրականացրել: Դա շատ լուրջ է. սա եւս մեկ ակնարկ է, թե ռուսները ոտնահարում են ՆԱՏՕ-ի համատեղ պաշտպանության սկզբունքը: Միայն թե ուղիղ մեղադրանք այդպես էլ չկա: Հասկանում են, որ ուղիղ մեղադրանքի դեպքում պետք է հետեւեն նաեւ գործողությունները: Իսկ դա, խոշոր հաշվով, նշանակում է միջուկային պատերազմ, որին Արեւմուտքն ակնհայտորեն չի ցանկանում գնալ:

Միայն թե այդ դեպքում հաջորդ հարվածն ավելի բացահայտ է լինելու:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70671 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ