Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ) Լուկաշենկոն ցույց տվեց, թե որտեղ պետք է կանգնի Փաշինյանը (Տեսանյութ) Ով եւ ինչ պայմանով կարող է ստանալ թաղման նպաստ Նեթանյահում կարծես թե մտածում է իշխանազավթման Զելենսկու սխեման կրկնօրինակել Եվրոպային այս ձմռանը սպասում է գազի դեֆիցիտ և կոմունալ ծառայությունների կտրուկ աճ. Politico

Արգամ Աբրահամյանը մեղադրանքն աբսուրդ է գնահատում․ պաշտպան

Քրեական

Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանն, իրեն ներկայացված՝ 2023թ․ Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքը չի ընդունում՝ գնահատելով այն աբսուրդային այնաստիճան, որ չի էլ ցանականում խոսել այդ մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արգամ Աբրահամյանի պաշտպանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է օգոստոսի 8-ին։

Արգամ Աբրահամյանին մեղադրում են 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվելու մեջ։ ՔԿ-ն տարածած հաղորդագրությամբ նաև անձնական կյանքին վերաբերող տվյալներ էր հանրայնացրել, իբրև՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է․ Ծ․-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ․ Հ․ (Գեղամ Հակոբյանի) միջոցով:

 

 

 

 

 

ՔԿ համաձայն՝ Արգամ Աբրահամյանն, օգտագործելով Գեղամ Հակոբյանի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինպես նաև վերջինիս՝ իր հանդեպ ունեցած հավատարմությունը և պատրաստակամությունը՝ հանձնարարելու եղանակով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։ Ա.Ա.-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։ ՔԿ հրապարակած հաղորդագրությանը նաև հաջորդել է ՄԻՊ հայտարարությունը, որով անընդունելի է համարվել քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը։

 

Նշենք, որ Գեղամ Հակոբյանի մասով քրեական վարույթն արդեն երկու տարի է, ինչ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վարույթում է․ նախ գտնվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում, ապա վերջինիս լիազորությունների կասեցմամբ պայմամավորված՝ վերամակագրվել դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Այժմ Հակոբյանը տնային կալանքի տակ է։

Արգամ Աբրահամյանի պաշտպանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ մեղադրանքը բացարձակ անհիմն է, չփաստարկված, Աբրահամյանը նշել է, որ մեղադրանքն այնքան անհեթեթ է, որ չի էլ ցանկացել մեկնաբանել։ Ինչ վերաբերում է ձերբակալությանը, Խաչատրյանը նշեց, որ անհամաչափ և անտեղի ուժ է կիրառվել, իսկ հրապարակված տեղեկատվությունն անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում։ Մեղադրանքի հիմքում առկա տվյալների մասին Խաչատրյանը մանրամասներ չհայտնեց՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիքով, միայն նշեց, որ Աբրահամյանը մեղադրանքը չի ընդունում։ Ինչ վերաբերում է կալանավորման որոշմանը, ապա պաշտպանները կբողոքարկեն այն։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն ՉախալյանՈւկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելուԻնչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը«ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆՀայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմըԲա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ)Լուկաշենկոն ցույց տվեց, թե որտեղ պետք է կանգնի Փաշինյանը (Տեսանյութ)Ով եւ ինչ պայմանով կարող է ստանալ թաղման նպաստՆեթանյահում կարծես թե մտածում է իշխանազավթման Զելենսկու սխեման կրկնօրինակելՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԹՇՆԱՄՈՒ ՄԵԾԱՔԱՆԱԿ ԶԻՆՏԵԽՆԻԿԱ ԵՎ ՄԱՐԴՈՒԺ, ԶՈՀՎԵԼ ՀԵՐՈՍԱԲԱՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆՈՅԱՆԵվրոպային այս ձմռանը սպասում է գազի դեֆիցիտ և կոմունալ ծառայությունների կտրուկ աճ. PoliticoԿիևում տղամարդը հրաշքով է փրկվել հրթիռային անօդաչուի ուղիղ հարվածից (Տեսանյութ)Կեղծ է. ՆԳՆ-ն զգուշացնում է՝ կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չենԿարապետյանը չի պարտվել, իսկ Փաշինյանը չի հաղթել. համբերե՛ք, ճտերն աշնանն են հաշվում. ԿարապետյանՌուսական հրթիռը ոչնչացրել է Օսկոլ գետի կամուրջներից մեկը (Տեսանյութ)ԵՄ-ի՝ հայկական ապրանքների նկատմամբ առևտրային միջոցների կիրառման կարգավորումն ուժի մեջ կմտնի վաղը80,000 Geranium հրթիռային անօդաչու մինչև դեկտեմբերի վերջՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվելՄի հատ կգուրգուրեն, կփայփայեն այդ ադրբեջանցուն, շարադրությունը կտան, հետը կտանի. Կարապետյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված