Հուսիթների ձեռքով Իրանն Էրդողանին հնչեղ ապտակ հասցրեց
ՄիջազգայինԵմենի «Անսար Ալլահ» շարժումը ստանձնել է Սաուդյան Արաբիայի խոշորագույն Saudi Aramco նավթավերամշակման գործարանի վրա հարձակման պատասխանատվությունը։
Սա երկու հետեւանք է ունենալու: Նախ, Saudi Aramco-ն այն ձեռնարկություններից է, որի ոչնչացումն որոշակի ազդեցություն կունենա նավթի համաշխարհային գների վրա:
Երկրորդը: Բառացիորեն օրերս Թուրքիան և Պակիստանը Սաուդյան Արաբիայի հետ ստորագրեցին ընդհանուր պաշտպանության մասին փաստաթուղթ, որին արեւմտյան շատ աղբյուրներ շտապեցին տալ «Իսլամական ՆԱՏՕ» հնչեղ անվանումը: Էրդողանն էլ հպարտորեն հայտարարեց, որ երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը կընկալվի, որպես մյուսների վրա հարձակում:
Այսինքն հիմա հուսիթները, խոցելով Saudi Aramco-ն, դրանով, ըստ էության, ռազմական հարված են հասցնում նաեւ Թուրքիային եւ Պակիստանին: Մնում է սպասել, թե այդ երկրներն ինչպես են արձանագքելու: Թերեւս կփորձեն անտեսել: Սակայն այդ դեպքում ձեռնարկության խոցումը կստանա հուսիթների ձեռքով Իրանի կողմից Էրդողանին հասցված հնչեղ ապտակի տեսք:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70632
