Փաստաբան Լևոն Բաղդասարյանը բացահայտումներ է անում. ՈՒՂԻՂ Կալանավայրում սրտի կանգից մաhացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին

Թուրքիայի առաջարկը Մոսկվան չի ընդունելու

Միջազգային

Մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի` Մոսկվային եւ Կիեւին հղված առաջարկը` Սեւ ծովում հարվածները դադարեցնելու մասին, ուկրաինական փորձագիտական աղբյուրը գրում է.

«Թուրքերը փորձում են չկորցնել սեփական շահույթը, նաև ցանկանալով օգնել Զելենսկիին` նվազագույնի հասցնել նավահանգիստների փակումից առաջացած վնասները: Խոշոր ուկրաինական նավահանգիստների փակումից առաջացած վնասը գնահատվում է միլիարդավոր դոլարներով և կուտակային ազդեցություն ունի երկրի տնտեսության վրա։

Արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ առևտրային նավերի վրա հարձակումների թվի աճի պատճառով Անկարան «կոչ է անում ստեղծել Սև ծովում մորատորիում հայտարարելու մեխանիզմ»։

Ըստ էության, թուրքերը առաջարկում են հացահատիկային միջանցք/հացահատիկային գործարք 2.0։ Զելենսկին հաջողությամբ խափանեց առաջին համաձայնագիրը, երբ դա իրեն հարմար էր։ Այս անգամ էլ նույնը կլինի։

Շատերը հասկացել են, որ Ռուսաստանը չի համաձայնվի ընդհանուր հրադադարի, ինչը նշանակում է, որ նրանք փորձում են ապահովել առնվազն որոշակի համաձայնագիր՝ դրանից օգուտ քաղելու և Զելենսկիին օգնելու խուսափել այն ճակատագրական իրավիճակից, որը Ուկրաինային շատ ավելի է սպառնում, քան Ռուսաստանին։ Ավելին, եթե այս գործը հաջողվի, Զելենսկին անպայման կօգտագործի այն որպես հաղթանակ։ Նա կպնդի, որ դա ձեռք է բերվել Ռուսաստանի վրա ճնշման շնորհիվ: Բայց ասել, թե Մոսկվան երկրորդ անգամ նույն ջուրը կմտնի, որեւէ հիմք չկա»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ