Ուկրաինական անօդաչուները Բելգորոդում հարվածներ են հասցրել բնակելի շենքերին (Տեսանյութ)
ՄիջազգայինՈւկրաինական անօդաչուները Բելգորոդում հարվածներ են հասցրել բնակելի շենքերին։
Վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
Չորս տարեկան տղան հոսպիտալացվել է կրծքավանդակի բեկորային վնասվածքներով։ Ինը տարեկան երեխան և երեք մեծահասակներ տեղում բուժօգնություն են ստացել։ Եվս ութ վիրավոր տեղափոխվել են Բելգորոդի հիվանդանոցներ, հայտնել է նահանգապետ Շուվաևը։
Նախնական տվյալներով՝ վնասվել են չորսից ավելի բազմաբնակարան շենք, վարչական շենք, սոցիալական և առևտրային օբյեկտներ։
Պայթյուններից բռնկվել են երկու մեքենա բնակարանային շենքի կայանատեղիում։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
