Կասկադի երկնքում՝ «Տիեզերական Ճամփորդություն». մեկնարկեց «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը Պուտինը պարզաբանել է, թե որ դեպքում Ռուսաստան միջուկային զենք կգործադր Մոսկվայի մոտ գտնվող քիմիական գործարանում տեղի են ունեցել երեք հզոր պայթյուն Ուկրաինան ունի միջին հեռահարության անօդաչուների անհրաժեշտ քանակի միայն 14%. WSJ «Կիևի ուրվականը» կործանիչը ոչնչացվել է ռուսական բանակի վրա հարձակվելու փորձի ժամանակ Ռուսական բանակը սկսել է հարվածներ հասցնել Կիևի կամուրջներին (Տեսանյութ) ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն Ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Պայմանագրային զինծառայող է մահացել Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա

Եթե քր. գործը տարիներով պահվում է դարակում, այնտեղից հանվում այն պահին, երբ քաղաքականապես «պետք է գալիս», ապա այն այլևս կարող է վերածվել քաղաքական մահակի

Տպավորություն է, որ վերջին շրջանում սկսվել են բացահայտվել տարիների վաղեմության քր.գործերը։ Սա խոսում է օրենքի եւ իրավունքի գերակայության մասի՞ն , թե՞ ինչպես շատերն են մեկնաբանում իրականում քաղաքական ենթատեքստով պայմանավորված բացահայտումներ են հարցի պատասխանը փորձել ենք ստանալ աղմկահարույց գործերով հնչեղություն ստացած գործեր ստանձնած հայտնի իրավապաշտպան, միջազգային իրավունքում իր հետքը թողած փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ.

- Եթե տարիներ առաջ կատարված հանցագործությունն այսօր բացահայտվում է օրինական, անաչառ և օբյեկտիվ  քննության արդյունքում,  ողջունելի է։ Հանցագործությունը կարող է մոռացվել հասարակության հիշողությանից, բայց չպետք է ջնջվի պետության հիշողությունից։ Հանցագործը չպետք է օրացույցին նայելով հանգիստ քնի՝ հույսով, որ ժամանակն իր փոխարեն կվերացնի պատասխանատվությունը,բայց...
 Այստեղ  հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց հիմա։
Եթե նույն փաստերը տարիներ շարունակ եղել են իրավապահների տրամադրության տակ, նույն անձինք հայտնի են եղել, նույն ապացույցները՝ հասանելի, բայց քրեական արդարադատության մեքենան գործի է դրվել այն ժամանակ, երբ փոխվել է տվյալ անձի քաղաքական կարգավիճակը, դիրքորոշումը կամ իշխանության հետ հարաբերությունը, ապա   հարց է առաջանում՝ գործ ունե՞նք արդարադատության, թե՞ ընտրովի արդարադատության հետ,ինչի մասին տարիներ շարունակ բարձրաձայնել  եմ և նախկին և ներկա իշխաբությունների օրոք։
Օրենքի գերակայությունը միայն մեղավորին պատժելը չէ։ Օրենքի գերակայությունն այն է, երբ օրենքը բոլորի նկատմամբ գործում է նույն ուժով, նույն չափանիշով և առանց քաղաքական օրացույցի։
Եթե քրեական օրենսգիրքը մեկի համար բացվում է հանցագործության պահին, իսկ մյուսի համար՝ քաղաքական անհրաժեշտության պահին, դա օրենքի գերակայություն չէ։
Ես մշտապես ասել եմ՝ պետության մեջ պետք է գործի ոչ թե անձի, պաշտոնի կամ քաղաքական նպատակահարմարության, այլ օրենքի դիկտատուրան։ Կա հանցագործություն՝ քննիր։ Կա մեղավոր՝ պատժիր։ Եվ կարևոր չէ՝ նա նախկին է, ներկա, իշխանության բարեկամ, թե ընդդիմադիր։
Եթե քրեական գործը տարիներով պահվում է դարակում , այնտեղից հանվում այն պահին, երբ քաղաքականապես «պետք է գալիս», ապա այն այլևս միայն քրեական գործ չէ. այն կարող է վերածվել քաղաքական մահակի։
Իրավական պետությունում մարդուն հետապնդում են նրա կատարած հանցագործության, այլ ոչ՝ փոխված քաղաքական դիրքորոշման համար։ Հենց այս սահմանագիծն է բաժանում արդարադատությունը քաղաքական հաշվեհարդարից։Հենց սրա նասին էի խոսում նախընտրական քարոզչության ժանանակ' ներկայացնելով մեր տեսլականը ։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կասկադի երկնքում՝ «Տիեզերական Ճամփորդություն». մեկնարկեց «ՀԱՅ ՖԵՍՏ»-ըՇՏԱՊ. Մինչեւ քրեական պատասխանատվության հարցի պատշաճ լուծումը, անձի հանձնումը պետք է հետաձգվի. Հայտնի փաստաբանը ադրբեջանցի զինվորի վերաբերյալ Պուտինը պարզաբանել է, թե որ դեպքում Ռուսաստան միջուկային զենք կգործադրՄոսկվայի մոտ գտնվող քիմիական գործարանում տեղի են ունեցել երեք հզոր պայթյունՈւկրաինան ունի միջին հեռահարության անօդաչուների անհրաժեշտ քանակի միայն 14%. WSJ«Կիևի ուրվականը» կործանիչը ոչնչացվել է ռուսական բանակի վրա հարձակվելու փորձի ժամանակՌուսական բանակը սկսել է հարվածներ հասցնել Կիևի կամուրջներին (Տեսանյութ)ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություննիկոլի բանաձևն է հայը մեղավոր է ադրբեջանցին՝ երբեք. Աննա ՄկրտչյանԱդրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում էՊայմանագրային զինծառայող է մահացելՌԴ-ում մտահոգված են TRIPP-ի շուրջ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների հնարավոր հայտնվելովՌուսաստանն արտաքսել է հունգարացի մի շարք դիվանագետներիԼոնդոն-Ստամբուլ չվերթի ինքնաթիռում ուղևորը կծել է բորտուղեկցորդուհուն և իր կողքին նստած կնոջըԱդրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաԱդրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾԼսի՛, Փաշինյան, երբ ասացիր՝ «ՀՀ-ի կառավարությունը ես եմ», դա իշխանությունը յուրացնելու հոդված էԴատախազը միջնորդեց, որ Էդգար Ղազարյանին դատապարտեն 2 տարի 6 ամիս ժամկետովԻնչի՞ էիք Վեհափառի աջը համբուրում ու սելֆի անում նրա հետ 2018 թվականին․ հարց՝ ՓաշինյանինՉկա տենց դեպք, որ մի քաղաքացու աջակցած չլինենք ու ինքը 2-րդ, 3-րդ, 4-րդ… 8-րդ անգամ դիմած չլինի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված