Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Հայտնաբերվել է 318 գրամ մեթամֆետամին

Քրեական

ՆԳՆ-ից հայտնում են․

«Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի 39 և 36 ամյա բնակիչները ապօրինի ձեռք են բերում և իրացնում տարբեր տեսակի թմրամիջոցներ։
 
Օպերատիվ տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համագործակցությամբ։ Օգոստոսի 2-ին, ժամը 15-ին, երբ երկու տղամարդիկ այցելել էին Խաղաղ Դոնի փողոցի մի բնակչի տուն, քրեական ոստիկանները ձերբակալեցին և նրանց և 33-ամյա տանտիրոջը։ Ձերբակալման պահին 36-ամյա տղամարդը ձեռքին եղած փաթեթը նետեց տան տանիքին։
Տարածքը վերցվեց հսկողության, իսկ երեք ձերբակալվածները տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին։
 
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Խաղաղ Դոնի փողոցի հիշյալ տան կտուրին հայտնաբերվեց փաթեթը, որում կար 318 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգված։

39 և 36-ամյա տղամարդիկ կալանավորվել են։
 
Նախաքննությունը շարունակվում է»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ