Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)

Երբ կնշվի խաղողօրհնեքը

Հասարակություն

Այս տարի Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը, կնշվի օգոստոսի 16-ին:

 

Աստվածածնի փոխակերպման տոնը կամ ինչպես ժողովրդի շրջանում շատ տարածված է ասել՝ խաղողօրհնեքը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է:

 

Ըստ Սուրբ Գրքի՝ Աստվածածինը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո մոտ 12 տարի պահք է պահել և այցելել իր Որդու գերեզմանին ու անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ նրան է այցելել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել երկրային աշխարհից վերափոխվելու մասին. «Մա՛յր սրբության և առագա՛ստ երանության, տաճա՛ր խնդության և քաղա՛ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՛րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»:

 

Ապա 14 օր անց Գաբրիել հրեշտակապետը կրկին գալիս ու հայտնում է Աստծո մոտ փոխվելու մասին: Մինչ հեռանալը Մարիամը խնդրում է Հովհաննեսին Սուրբ Պատարագ մատուցել` իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը հաղորդվելու համար: Այդ ժամանակ Հովհաննես առաքյալը կատարեց Պատարագի Սուրբ խորհուրդը, և Աստվածածինը բոլորին հայտնեց իր հեռանալու մասին` նշելով իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզը:

 

Հովհաննեսը վերցրեց մի տախտակ ու տվեց Տիրամորը՝ խնդրելով, որ նա իր պատկերը դրոշմի վրան: Տիրամայրը վերցրեց տախտակը, խաչակնքեց ու դրեց երեսին, թրջեց արցունքներով և Աստծուց խնդրեց, որ այդ պատկերի միջոցով մարդիկ կարողանան բժշկվել իրենց մեղքերից և հիվանդություններից:

 

Ինչո՞ւ է Աստվածածնի վերափոխման տոնը կոչվում նաև խաղողօրհնեք: Սուրբ Պատարագից հետո օրհնվում է խաղողը, այնուհետև ողկույզները բաժանվում են ժողովրդին: Պտուղներից հենց խաղողն է օրհնվում, քանզի Տերը խաղողի որթը բոլոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Ինքն Իրեն խաղողի որթ անվանելով:

 

Ամեն տարի Երևանի Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցին ընդունում է բազում ուխտավորների, ովքեր տոնի նախորդ գիշերը կամ առավոտյան ուխտագնացությամբ բարձրանում են եկեղեցի, մասնակցում Սուրբ Պատարագին ու խաղողօրհնեքին: Արդեն ավանդույթ դարձած ուխտագնացությանը մասնակցում են հարյուրավոր բնակիչներ: Աստվածածնի վերափոխման տոնին Մարիամ, Մարո, Մարի, Մարիանույշ և շատ այլ անուններ տոնելի են:

 

Տոնից մեկ շաբաթ առաջ սկսվում է պահքը, իսկ տոնի հաջորդ օրը մեռելոց է:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլարԿառավարության նիստը. ՈւղիղԿառավարությունը Եկեղեցու վերաբերյալ զեկույց է պատրաստել, Մայր Աթոռի դեմ կռիվը նոր թափ է ստանումԱշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան. Արտակ ԶաքարյանՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՌԴ ԱԳՆ-ից կասկածի տակ են դրել Հայաստանին ԵՄ աջակցության խոստումները Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը ԱլիեւինՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումԿառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցըՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 2437 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ»Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. ՌեզայիԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված