Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին «Ժողովուրդ». Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը կտրվի նոյեմբերից ՇՏԱՊ. Պեգասուսից ավելի դաժան ծրագրով հարձակում է ՀՀ-ի վրա

«Հրապարակ». Խիստ զգուշացրել են՝ գաղտնի պահել պարգեւավճարի չափը

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Կառավարության՝ հուլիսի կեսերին ընդունած որոշումներից մեկով, ինչպես հայտնի է, 5 մլրդ պարգեւավճար կբաժանվի պետական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին, պարգեւատրումները կստանան ընթացիկ տարվա երկրորդ կեսին՝ հուլիս, սեպտեմբեր, նոյեմբեր ամիսներին։ Նախորդ տխուր փորձը հաշվի առնելով, կառավարության վերին օղակներում հույժ գաղտնիության պայմաններում են պարգեւավճարները սահմանում:

Հիշենք, որ անցած տարեվերջին միլիոնավոր պարգեւավճարների ֆոնդը պետական համակարգում բաշխվեց խիստ անհամաչափ, Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան յուրայինները երկնիշ թվով միլիոններ ստացան, իսկ, այսպես կոչված, «բանվոր դասակարգին» գրոշներ տրամադրեցին, ինչը պետական գերատեսչություններում գզվռտոցի առիթ դարձավ, որոշ տեղերում լեզվակռիվը վերաճել էր ընդհուպ ձեռնամարտի։

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախարարությունների եւ վարչությունների գլխավոր հաշվապահներին այս անգամ մեկուսացրել են պարգեւավճարների բաշխման գործընթացից, փողի հաշվարկն ու բաշխումն արվում են ամենավերին օղակներում: Բացի այդ, աշխատակազմը խիստ զգուշացվել է, որ ոչ մեկը ոչ մեկին չպետք է ասի իր պարգեւավճարի չափը, հակառակ դեպքում ազատման դիմումներ կգրեն»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70567 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ