ԱՄՆ Սենատը հաստատել է Ռուսաստանի և Իրանի նկատմամբ «դժոխային պատժամիջոցներ» սահմանող օրինագիծը
ՄիջազգայինԱՄՆ Սենատը հաստատել է Ռուսաստանի և Իրանի նկատմամբ «դժոխային պատժամիջոցներ» սահմանող օրինագիծը։
Փաստաթուղթը այժմ կուղարկվի Ներկայացուցիչների պալատ՝ հաստատման համար։
Օրենքը թույլ կտա ԱՄՆ նախագահին թիրախային մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի և գազի հինգ խոշորագույն գնորդներից ներմուծվող ապրանքների վրա։
Օրինագիծը նաև ներառում է մի դրույթ, որը նախատեսված է Իրանի էներգետիկ և զենքի ոլորտների ֆինանսավորումը սահմանափակող պատժամիջոցների լիազորությունների դադարեցումը կանխելու համար։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝