ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2»

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը նվազել է 31.6%-ով

Տնտեսություն

Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր զուտ շահույթը 2026 թվականի առաջին կիսամյակում կազմել է 21.02 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 30.73 մլրդ դրամի դիմաց։ Տարեկան կտրվածքով ցուցանիշը նվազել է 31.6%-ով։

Հաշվետու ժամանակահատվածում վարկային կազմակերպությունների շահույթը մինչև հարկումը կազմել է 25.13 մլրդ դրամ՝ 2025 թվականի առաջին կիսամյակի 34.15 մլրդ դրամի համեմատ։

2026 թվականի առաջին կիսամյակա վերջի դրությամբ Հայաստանում գործել է 44 վարկային կազմակերպություն, որոնցից 10-ը կիսամյակն ավարտել են վնասով։

Հունիսի 30-ի դրությամբ վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները կազմել են 905.17 մլրդ դրամ՝ 2025 թվականի վերջի 861.12 մլրդ դրամի համեմատ աճելով շուրջ 5.1%-ով։

Նույն ժամանակահատվածում վարկային կազմակերպությունների պարտավորությունները կազմել են 438.03 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 7.7%-ով, իսկ ընդհանուր կապիտալը՝ 467.14 մլրդ դրամ՝ աճելով 2.8%-ով։

Վարկային ներդրումների ծավալը հունիսի վերջի դրությամբ հասել է 681.76 մլրդ դրամի՝ 2025 թվականի վերջի 660.44 մլրդ դրամի դիմաց։ Տարեսկզբից վարկային ներդրումներն աճել են շուրջ 3.2%-ով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ