Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին ԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակման Վիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպից Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Այնթապում ընկերների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավոր Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին Հրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերը Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի The Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելու

Ամենայն Հայոց Հայրապետի նվիրապետական հեղինակության նսեմացումը հարված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ամբողջական կառույցին․ Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն

Թեմա
Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը վրդովմունքով և դատապարտումով է հետևում ՀՀ-ում ՀԱՍԵ-ի, նվիրապետական բարձրագույն իշխանության և բարձրագույն հոգևոր սպասավորների դեմ դատական պրոցեսներին։ Այս մասին նշված է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության տարածած հայտարարությունում։
 
«Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը վրդովումով եւ խստագոյն դատապարտումով կը հետեւի Հայաստանի Հանրապետութեան մէջ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ, անոր նուիրապետական բարձրագոյն իշխանութեան եւ բարձրաստիճան հոգեւոր սպասաւորներուն դէմ շարունակուող դատական հետապնդումներուն։
 
2026 թուականի Օգոստոս 7-ին նախատեսուած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի վեց անդամներու դատական նիստը աննախընթաց, խորապէս մտահոգիչ եւ անընդունելի իրադարձութիւն մըն է մեր ազգային-եկեղեցական պատմութեան մէջ։
 
Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հասարակական շարքային կազմակերպութիւն մը չէ։ Ան դարեր շարունակ եղած է հայ ժողովուրդի հոգեւոր կեանքի, ազգային ինքնութեան, մշակոյթի, պատմական յիշողութեան եւ պետականութեան պահպանման հիմնասիւներէն մին։ Եկեղեցւոյ ներքին կանոնական, վարչական եւ կարգապահական հարցերուն նկատմամբ պետական մարմիններու միջամտութիւնը կը հակասէ Եկեղեցւոյ ինքնավարութեան սկզբունքին եւ վտանգաւոր նախադէպ կը ստեղծէ պետութիւն-Եկեղեցի յարաբերութիւններուն մէջ։
 
Առաւել եւս անընդունելի է, որ դատական գործընթացի թիրախ դարձած է Ամենայն Հայոց Հայրապետը՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ ընդհանրական հոգեւոր պետը, եւ անոր հետ՝ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի անդամ բարձրաստիճան եկեղեցականներ։ Այս իրողութիւնը չի կրնար ընկալուիլ իբրեւ զուտ իրաւական ընթացակարգ, երբ ան տեղի կ՚ունենայ Եկեղեցւոյ դէմ շարունակական ճնշումներու, հրապարակային վիրաւորանքներու, նուիրապետական կարգը խաթարելու եւ հոգեւոր իշխանութեան հեղինակութիւնը նսեմացնելու փորձերու մթնոլորտին մէջ։
 
Առանձնապէս մտահոգիչ է այն վտանգաւոր նախադէպը, որ կը ստեղծուի Ամենայն Հայոց Կաթողիկոսը դատարան ներկայանալու պարտադրանքին ենթարկելով։ Ամենայն Հայոց Հայրապետը միայն Հայաստանի մէջ գործող կրօնական հաստատութեան ղեկավար մը չէ։ Ան Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ ընդհանրական հոգեւոր պետն է, որուն հովուական առաքելութիւնն ու նուիրապետական հեղինակութիւնը կը տարածուին աշխարհասփիւռ հայութեան, Հայ Եկեղեցւոյ նուիրապետական աթոռներուն եւ թեմերուն վրայ։
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսին անձին եւ հանգամանքին նկատմամբ Հայաստանի պետական իշխանութիւններու ցուցաբերած վերաբերմունքը անխուսափելիօրէն պիտի անդրադառնայ նաեւ Հայ Եկեղեցւոյ միւս նուիրապետական աթոռներու եւ անոնց հոգեւոր պետերու դիրքին վրայ։
Հայաստանի իշխանութիւնները պարտաւոր են գիտակցիլ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին նկատմամբ իրենց վերաբերմունքը ներքին քաղաքական հարց մը չէ միայն։ Ան միջազգային անդրադարձ ունեցող համազգային եւ համաեկեղեցական խնդիր մըն է, որ կրնայ թուլացնել Հայ Եկեղեցւոյ բոլոր նուիրապետական աթոռներուն բարոյական եւ իրաւական դիրքը աշխարհի տարբեր երկիրներուն մէջ։
 
Հետեւաբար, նման քայլեր կը վտանգեն ոչ միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հեղինակութիւնը, այլեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, Երուսաղէմի եւ Կ. Պոլսոյ նուիրապետական աթոռներուն, ինչպէս նաեւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ աշխարհասփիւռ թեմերուն ազատ գործունէութիւնը։
 
Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը վճռականօրէն կը դատապարտէ եկեղեցական ներքին հարցերը քրէական հետապնդման եւ դատական ճնշումներու միջոցաւ լուծելու որեւէ փորձ եւ կը պահանջէ դադրեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի անդամներուն նկատմամբ քաղաքական ազդեցութեան եւ ընտրովի արդարադատութեան տպաւորութիւն ստեղծող դատական հետապնդումը։
 
Հայաստանի Հանրապետութեան պատկան մարմիններուն կոչ կ՚ուղղենք՝ յարգելու Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեամբ երաշխաւորուած կրօնական ազատութիւնը, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ ինքնավարութիւնը, անոր ներքին կանոնական կարգն ու նուիրապետական արժանապատուութիւնը եւ զերծ մնալու այնպիսի քայլերէ, որոնք կրնան խորացնել ազգային պառակտումը եւ անդառնալի վնաս հասցնել Հայ Եկեղեցւոյ եւ պետութեան փոխյարաբերութիւններուն։
 
Դատական իշխանութիւնը պարտաւոր է գործել բացառապէս օրէնքի, արդարութեան, անաչառութեան եւ անկախութեան սկզբունքներով՝ առանց քաղաքական ճնշումի, ընտրովի վերաբերմունքի կամ Եկեղեցւոյ ձայնը լռեցնելու որեւէ նպատակի։ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը իր աներկբայ զօրակցութիւնը կը յայտնէ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի անդամներուն եւ դատական հետապնդման ենթարկուած բոլոր հոգեւորականներուն։
 
Կոչ կ՚ուղղենք մեր ժողովուրդի բոլոր զաւակներուն, Հայաստանի պետական եւ հասարակական շրջանակներուն, ինչպէս նաեւ Սփիւռքի ազգային-եկեղեցական կառոյցներուն՝ պաշտպան կանգնելու Հայոց Եկեղեցւոյ ազատութեան, միասնականութեան, ինքնավարութեան եւ արժանապատուութեան։
Ամենայն Հայոց Հայրապետին նուիրապետական հեղինակութեան նսեմացումը հարուած է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ ամբողջական կառոյցին։ Իսկ Հայոց Եկեղեցւոյ դէմ ուղղուած որեւէ հարուած հարուած է համայն հայ ժողովուրդի հոգեւոր միասնութեան, ազգային ինքնութեան եւ պետականութեան հիմքերուն»,- նշված է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության տարածած հաղորդագրությունում։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն էՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԱլիևը սպառնացել է, թե ադրբեջանցիները երբեք դա չեն մոռանա. ի՞նչ է սպասում ՓաշինյանինԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակմանՎիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպիցԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱյնթապում ընկերների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավորՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՀրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերըՀարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունըՀայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնիՀոկտեմբերի 3. Օրվա խորհուրդ Իսլամական աղոթքում խաղաղության գաղափարը կենտրոնական նշանակություն ունի. Արտակ ԶաքարյանThe Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելուԱՄՆ-ում փորձում են փրկել մահապատժի ենթարկված կնոջը փրկելու համարԷստոնիան, Լատվիան և Լիտվան պատրաստվում են Ռուսաստանի և Բելառուսի հետ խոշոր պատերազմի. The AtlanticԿիևի մոտ լիովին ոչնչացվել է Ուկրաինայի խոշորագույն դեղագործական դիստրիբյուտորներից մեկի պահեստը (Տեսանյութ)Լեհաստանը պատրաստում է ՌԴ-ի հետ պատերազմին լիարժեք պատրաստվածության մասին օրենք. Wydarzenia

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված