Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը Արթուր Վարդանյանի գործը քննած քննչական խմբի ղեկավարը ահազանգում է Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026»  դրոնների ամենամյա մրցարշավը Հարյուրավոր քաղաքացիներ 4-5 տարի մնում են անազատության մեջ՝ չունենալով դատավճիռներ․ Լիլիթ Գալստյան  Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև Հանգիստ նստեք տեղներդ․․․ Դպրոցը պետք է որոշվի բնակության վայրով. Նոր կարգավորում Ավինյանի կողմից Երեւանը խեղդվում է բետոնի մեջ, բայց մեղավորը մարզերի ժողովուրդն է․ քաղաքապետի նոր բացահայտումը ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ Ղրիմի կամուրջը դիմացավ ուկրաինական զանգվածային հարձակմանը. Ռուսական աղբյուրներ

Եկեղեցամարտության խարան․ Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյան

Թեմա
«Այսօր պահք է՝ օր ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ։
 
Այս օրով ՄԻԱԾՆԱԷՋ Վաղարշապատում, ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ անունը կրող փողոցում գտնվող դատարանում Հայաստանի Հանրապետության, որի անկախության վերածնունդն օրհնել է ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ, որի կայացման գործում ահռելի ավանդ են ունեցել գեթ 130, 131, 132-րդ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏՆԵՐԸ, մեղադրյալի աթոռակին են ցանկանում բազմեցնել ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍԻ ԱԹՈՌԻ ԳԱՀԱԿԱԼԻՆ՝ իր կոչմանն ԱՆՇԵՂ հետևելու ու առաքելությանը ՀԱՎԱՏԱՐԻՄ գտնվելու համար։
 
Նողկալի խելահեղություն։
 
Հայոց Հայրապետը կաթողիկոսական օծման դրոշմը առնելով ճակատին, իր ուսերին է առել նաև խաչը, որը, ԱԿՆՀԱՅՏ Է, աղոթքով և լռությամբ, հայրենիքի, ժողովրդի ու Եկեղեցու նկատմամբ պաշտամունքի աստիճան նվիրումով շարունակելու է կրել։
 
Խնդիրը Հայրապետը չէ և նրան կատարվող մեղսագրումները․ նա միշտ հայացքը դեպի Աստված է պարզում և ազգային կյանքի հորիզոնները։ Նրա ազգօգուտ և հայրենաշեն արարումներն արդեն իսկ պատմության անօտարելի ժառանգություն են դարձել, որքան էլ որ փորձեր կատարվեն ջնջել կամ նսեմացնել դրանք։ Խնդիրը երևույթն է և այս առնչությամբ յուրաքանչյուր հայորդու դիրքավորումը իր Աստծո, խղճի և պատմության առջև։
 
Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը մեր հոգիներից, մեր ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱԶԳի ճակատից։
Լուսանկարը՝ Օծման պահին Արցախի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին տաճարի, որն այսօր հիմնահատակ ավերվել է», - գրել է Արժանապատիվ ՏԵՐ ՎԱՀՐԱՄ ավագ քահանա ՄԵԼԻՔՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ