Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալների տրամադրումը Ուկրաինային. Bloomberg Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են եռակողմ հանդիպման հնարավորությունը. Պեսկով Նույնիսկ դեմոկրատների հաղթանակը Կոնգրեսի երկու պալատներում չի կանգնեցնի Թրամփին. New York Times Կիևի էներգետիկ օբյեկտների վրա հզոր հարձակում է իրականացվել

«Հրապարակ». «Ուժեղ Հայաստանը» չի՞ մասնակցի փոխխոսնակի իր թեկնածուի քվեարկությանը

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ուժեղ Հայաստան» խմբակցության որոշումը երեկ բուռն խոսակցությունների առիթ էր դարձել իշխող թիմում։ Օրվա երկրորդ կեսին խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ այսօր խորհրդարանում չեն լինի, ժամը չորսին կլինեն Վեհափառի դատական նիստին:

«Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի: Մենք կլինենք Վաղարշապատում, որպեսզի բոլորը տեսնեն, որ խաղը մեր կրոնական զգացմունքների հետ ունենալու է հետեւանքներ: Վաղը, ժամը 4-ին լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց»,- ընդգծեց նա: Հարցին՝ օրվա առաջին կեսին ե՞ւս չեն լինի ԱԺ-ում, նա պատասխանեց. «Առաջին կեսին... որոշումը կկայացնենք, մեր քայլը՝ ժամը 4-ին կլինենք այնտեղ»:

Բանն այն է, որ այսօր տեղի է ունենալու ԱԺ երրորդ փոխխոսնակի պաշտոնում ՈՒՀ ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանի ընտրությունը։ Հարցին՝ եթե գաղտնի քվեարկությունը լինի ժամը 4-ից հետո, չե՞ն մասնակցի, Կարապետյանն արձագանքեց. «Կա առաջնահերթություն, մեր կրոնական պարտքն առաջնահերթ է մեր քաղաքական յուրաքանչյուր պրոցեսի հանդեպ»: Նարեկ Կարապետյանի այդ հայտարարությունը երեկ տարաբնույթ խոսակցությունների տեղիք է տվել իշխող թիմում, ոմանց կողմից առաջարկներ են հնչել՝ միտումնավոր նիստն այնքան ձգել, որ քվեարկությունը համընկնի հենց այն ժամին, երբ «ուժեղները» խորհրդարանում չեն լինի։

Խնդիրն այն է, որ ԱԺ կանոնակարգը թույլ չի տալիս տեղափոխել քվեարկության ժամը, հարցի քննարկումն ավարտելուց հետո պարտավոր են քվեարկել եւ նոր միայն անցնել օրակարգի հաջորդ հարցերին։ Միակ հույսն այն է, որ երեկ ՔՊ դռնփակ նիստում ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ելույթների առատությունից եւ բովանդակային ծանծաղությունից, ու ՔՊ-ական պատգամավորներին հասկացրել են, որ ասելիք ունենալու դեպքում ելույթներ ունենան, եւ հնարավոր է՝ շատերը հանեն իրենց ելույթները։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70532 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ