Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

«Հրապարակ»․ Ուզում են Սասունի սիրտը շահել

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Ահարոն Սահակյանի՝ խորհրդարան գործուղվելուց հետո Կոտայքի մարզպետի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։ Իշխանությունները հարմար թեկնածու չեն գտնում։ Գրել էինք, որ հնարավոր է Կոտայքից պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը նշանակվի մարզպետի պաշտոնում, որը Սասուն Միքայելյանի ընկերոջ դուստրն է, բայց հետո «ճամբարափոխ» է եղել եւ անցել Ռոմանոս Պետրոսյանի կողմը։

Սակայն երեկ մարզպետարանի մեր աղբյուրներն ասացին, որ Սասուն Միքայելյանի փոխմարզպետ փեսան՝ Վասակ Վարդանյանն արդեն մարզպետական տրամադրությունների մեջ է` շրջում է նախկին մարզպետին սպասարկող ծառայողական մեքենայով, աջուձախ հայտարարում, որ իրեն են մարզպետ նշանակելու, ինչն իշխանական մեր աղբյուրները չբացառեցին:
Դրանով կփորձեն շահել Սասունի սիրտը, որին նեղացրել են ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ չընտրելով: Բացի այդ, հոկտեմբերին Հրազդանում ՏԻՄ ընտրություններ են սպասվում, ՔՊ-ն կրկին Սասուն Միքայելյանի որդուն է առաջադրելու, որդին թեկնածու, փեսան՝ մարզպետ կոնֆիգուրացիան կարող է ապահովել Հրազդանում Սեւակ Միքայելյանի, ըստ այդմ ՔՊ-ի հաղթանակը: Մանավանդ որ խորհրդարանական ընտրություններում Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը Միքայելյանի հայրենի Վանատուրում անգամ բավականին ձայներ էր հավաքել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70530 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ