Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ինչպե՞ս կարձագանքի Իրանը ԱՄՆ-ի ցամաքային հարձակման. Իրանցի գեներալ Մակրոնը Ֆրանսիան դարձրել է «Եվրոպայի ամենաթույլ օղակը». Bloomberg ԱՄՆ-ն ստիպված էր իր բոլոր ստրատեգիական ռմբակոծիչները դուրս է բերել Բրիտանիայի ռազմաբազայից Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը մտնում են լուսնի ուսումնասիրության մրցավազքի մեջ. The New York Times Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքները. ուկրաինական աղբյուր Ահա թե ինչպես են Ֆրանսիայի ավագ դպրոցի աշակերտները բողոքում ոստիկանական բռնության դեմ (Տեսանյութ) Մասիսի՞, թե՞ Ավինյանի գլխին են սեւ ամպեր կուտակվել ժամեր առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի է ինձ հետ կապ հաստատել, եւ փաստել, որ Ա.Հ-ն ուղարկել արհեստական բանականությամբ գեներացված իմ լուսանկարները, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ներառող կեղծ տեխնիկական տվյալներ է իրեն տրամադրել Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The Economist

Ինչպե՞ս է «Բոնուս»-ի ինքնասպան եղած սեփականատիրոջ աներձագը մոտեցել Նիկոլ Փաշինյանին

Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մուրադյանի ինքնասպանությունից առաջ նրա աներձագը՝ Արշավիր Հարությունյանը, քարոզարշավի ժամանակ մոտեցել է Նիկոլ Փաշինյանին։

Իսկ հիմա՝ ամեն ինչի մասին սկզբից։

Երեկ, ըստ նախնական վարկածի, ինքնասպան էր եղել «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մուրադյանը։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

ArmLur.am-ի հետ զրույցում ինքնասպան եղած «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մուրադյանի աներձագը՝ Արշավիր Հարությունյանը, մանրամասներ է պատմում, թե ինչ է կատարվում իրենց բիզնեսի շուրջ։ Վերջինս մեզ հետ զրույցում կոնկրետ անուններ է տալիս, թե ինչ իրավիճակի են իրենց հասցրել որոշ անձինք։

Մասնավորապես, «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից Արշավիր Հարությունյանը նշում է «Սպայկա» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի և ՔՊ-ի սրտի գործարար Նարեկ Նալբանդյանի անունները ու հայտարարում․ «Կանգնեցրեք նրանց, 7 ամիս է՝ դժոխքի մեջ ենք, շանտաժով բիզնես են խլում»։

«Վարչապետին անձամբ նամակ եմ գրել, հայտնել եմ, թե ինչեր են անում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ արձագանքել է իմ նամակին, որից հետո ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, և ես տուժող եմ ճանաչվել»։

Ըստ Արշավիր Հարությունյանի՝ անգամ հունիսի 7-ի ընտրություններից առաջ նա քարոզարշավի ժամանակ անձամբ տեսել է ՀՀ վարչապետին և հիշեցրել, որ իրեն նամակ է ուղարկել, իսկ գործին արդեն ընթացք է տրվել։

Սակայն, ինչպես նկատում են, ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ հարուցված է եղել, և վարույթի շրջանակում հարցաքննվել է գործարար Նարեկ Նալբանդյանը։ Այդուհանդերձ, «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրենին գտել են, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած։ Թե ով կամ ովքեր են նրան հասցրել այդ վիճակին, հուսանք՝ այս հարցի պատասխանը կտա նախաքննական մարմինը։

«Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել է․

«Նախ՝ ցավակցում ենք ընտանիքին ևհարազատներին այս ծանր կորստի կապակցությամբ։
Միաժամանակ, անընդունելի ենք համարում այդողբերգության համատեքստում մեր ընկերության անվանշահարկման փորձերը։
Հարցազրույցում հնչեցված պնդումները չենհամապատասխանում իրականությանը և կառուցված ենսուբյեկտիվ ու կեղծ պնդումների հիման վրա, ողբերգական դեպքի շահարկմամբ ու օգտագործմամբ` հետապնդելով այլ նպատակներ:
Իսկ հմտորեն թաքցված իրականությունը բացարձակապես այլ է. «Սպայկա» ՍՊ ընկերությունը վաղուց դատարան էր դիմել «Բրենդլիդեր» ՀՁ ՍՊԸ-ի(«Բոնուս» ցանց) դեմ` պայմանագրային հարաբերությունների շրջանակում որպես կանխավճար վճարված գումարը հետ վերադարձնելու պահանջով, որը դատարանի որոշմամբ բավարարվել էր: Դատական ակտը պատասխանողի կողմից բողոքարկվել էր նաև Վերաքննիչ դատարան, որի քննության արդյունքում վերաքննիչ բողոքը մերժվել էր: Դրանից հետո հաղորդում է ներկայացվել նախաքննական մարմնին, որով ակնհայտորեն նպատակ էին հետապնդում ճնշումներ բանեցնելու միջոցով խուսափել գույքային պարտավորություններից: Նկատի ունենալով, որ «Բրենդլիդեր» ՀՁ ՍՊ Ընկերությունը գույքային պարտավորություններ ունի բազմաթիվ այլ կազմակերպությունների, այդ թվում վարկային կազմակերպությունների հանդեպ, հարուցվել է սնանկության վարույթ, որի շրջանակում ձեռնարկվում են օրենքով սահմանված միջոցները:
«Սպայկա» ՍՊ ընկերության կողմից երբևէ չի իրականացվել որևէ անօրինական գործողություն, Ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկել իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ և շարունակելու է գործել բացառապես օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակում:
Վստահ ենք, որ բոլոր հանգամանքները կստանանբացառապես իրավական և օբյեկտիվ գնահատական, այդ թվում՝ զրպարտչական բնույթ ունեցողհայտարարությունները»։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներԻնչպե՞ս կարձագանքի Իրանը ԱՄՆ-ի ցամաքային հարձակման. Իրանցի գեներալՄակրոնը Ֆրանսիան դարձրել է «Եվրոպայի ամենաթույլ օղակը». BloombergԱՄՆ-ն ստիպված էր իր բոլոր ստրատեգիական ռմբակոծիչները դուրս է բերել Բրիտանիայի ռազմաբազայիցՌուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը մտնում են լուսնի ուսումնասիրության մրցավազքի մեջ. The New York TimesՌուսաստանը շարունակում է ոչնչացնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքները. ուկրաինական աղբյուրԱհա թե ինչպես են Ֆրանսիայի ավագ դպրոցի աշակերտները բողոքում ոստիկանական բռնության դեմ (Տեսանյութ)Մասիսի՞, թե՞ Ավինյանի գլխին են սեւ ամպեր կուտակվելժամեր առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի է ինձ հետ կապ հաստատել, եւ փաստել, որ Ա.Հ-ն ուղարկել արհեստական բանականությամբ գեներացված իմ լուսանկարները, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ներառող կեղծ տեխնիկական տվյալներ է իրեն տրամադրել Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The EconomistԿամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-ԳասպարենցիՆարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոուԻ՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենքԱնահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավորԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնելՌուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ)Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութինԶելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերըԱրևելյան հորոսկոպ 2027 թվականի համար. Ինչ է պատրաստել կարմիր կրակե այծըԿաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված