Ով եւ ինչ պայմանով կարող է ստանալ թաղման նպաստ Նեթանյահում կարծես թե մտածում է իշխանազավթման Զելենսկու սխեման կրկնօրինակել Եվրոպային այս ձմռանը սպասում է գազի դեֆիցիտ և կոմունալ ծառայությունների կտրուկ աճ. Politico Կիևում տղամարդը հրաշքով է փրկվել հրթիռային անօդաչուի ուղիղ հարվածից (Տեսանյութ) Ռուսական հրթիռը ոչնչացրել է Օսկոլ գետի կամուրջներից մեկը (Տեսանյութ) 80,000 Geranium հրթիռային անօդաչու մինչև դեկտեմբերի վերջ Ի՞նչ է նշանակում՝ ադրբեջանցի զինվորը ներթափանցի Հայաստան ու խորանա շուրջ 20 կիլոմետր, սա աբսուրդ է Տնօրենից սկսած մինչեւ մայրապետ անտրտունջ պայքարում են պացիենտների համար ԱՀԱԶԱՆԳ. Թալանել են մեղվաբուծությամբ զբաղվող կնոջ տունը, իսկ քննչական կոմիտեն կարծես արջի քուն է մտել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին

Տուժողին հարկադրել են ներկայանալ նախաքննական մարմին և հրաժարվել հայտնած տեղեկություններից

Քրեական

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ք․Ա․-ն 2025 թվականի նոյեմբերի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում նախնական հանցավոր համաձայնություն ձեռք բերելով Մ․Ա․-ի հետ, վերջինիս ընկերուհու նախկին ամուսնու՝ Ս․Ս․-ի մոտ վախի, տագնապի զգացողություն առաջացնելու և ներկայացված գույքային պահանջները կատարելուն ուղղված վճռականություն հարուցելու նպատակով՝ Ս․Ս․-ին ներկայացել է իբր քրեական ենթամշակույթին հարող՝ հոգեբանական ճնշում է գործադրելով նրա վրա:

Այնուհետև, Ք.Ա.-ն և Մ.Ա.-ն շանտաժի են ենթարկել Ս.Ս.-ին՝ սպառնալով սահմանափակել նրա իրավունքներն ու ազատությունները և ներկայացրել նախկին կնոջ ու նրա ընտանիքի անդամների օգտին գույքային բնույթի գործողություններ կատարելու՝ գրավադրված ոսկյա զարդերը գրավից ազատելու, նախկին կնոջ անվամբ բանկերից ստացված շուրջ 2.7 մլն ՀՀ դրամի վարկը մարելու և Երևանում գտնվող, նրան պատկանող 11 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 5.2 մլն ՀՀ դրամ արժողության տան նկատմամբ սեփականության իրավունքը նախկին կնոջ երեխաներին փոխանցելու պահանջներ, միաժամանակ նրան ենթարկել են հոգեբանական բռնության և նվաստացման՝ պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք։

Բացի այդ, Ք․Ա․-ն և Մ․Ա․-ն տեղյակ լինելով հիշյալ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի մասին, տուժող Ս․Ս․-ին հարկադրել են ներկայանալ նախաքննական մարմին և հրաժարվել հայտնած տեղեկություններից՝ այդ կերպ խոչընդոտելով նրա դատավարական լիազորությունների իրականացմանը:

Նախաքննության ընթացքում Ք․Ա.-ի և Մ․Ա․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթումը), 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 495-րդ հոդվածի 1-ին մասով (դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացումը խոչընդոտելը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ով եւ ինչ պայմանով կարող է ստանալ թաղման նպաստՆեթանյահում կարծես թե մտածում է իշխանազավթման Զելենսկու սխեման կրկնօրինակելՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԹՇՆԱՄՈՒ ՄԵԾԱՔԱՆԱԿ ԶԻՆՏԵԽՆԻԿԱ ԵՎ ՄԱՐԴՈՒԺ, ԶՈՀՎԵԼ ՀԵՐՈՍԱԲԱՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆՈՅԱՆԵվրոպային այս ձմռանը սպասում է գազի դեֆիցիտ և կոմունալ ծառայությունների կտրուկ աճ. PoliticoԿիևում տղամարդը հրաշքով է փրկվել հրթիռային անօդաչուի ուղիղ հարվածից (Տեսանյութ)Կեղծ է. ՆԳՆ-ն զգուշացնում է՝ կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չենԿարապետյանը չի պարտվել, իսկ Փաշինյանը չի հաղթել. համբերե՛ք, ճտերն աշնանն են հաշվում. ԿարապետյանՌուսական հրթիռը ոչնչացրել է Օսկոլ գետի կամուրջներից մեկը (Տեսանյութ)ԵՄ-ի՝ հայկական ապրանքների նկատմամբ առևտրային միջոցների կիրառման կարգավորումն ուժի մեջ կմտնի վաղը80,000 Geranium հրթիռային անօդաչու մինչև դեկտեմբերի վերջՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվելՄի հատ կգուրգուրեն, կփայփայեն այդ ադրբեջանցուն, շարադրությունը կտան, հետը կտանի. ԿարապետյանԻ՞նչ է նշանակում՝ ադրբեջանցի զինվորը ներթափանցի Հայաստան ու խորանա շուրջ 20 կիլոմետր, սա աբսուրդ էԿաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր ԱսողիկըՏնօրենից սկսած մինչեւ մայրապետ անտրտունջ պայքարում են պացիենտների համարԱՀԱԶԱՆԳ. Թալանել են մեղվաբուծությամբ զբաղվող կնոջ տունը, իսկ քննչական կոմիտեն կարծես արջի քուն է մտել Հայաստանյան կոլաբորանտիզմի հետքերով. Արմեն ՀովասափյանTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է այդ թվում՝ ԱՊՀ երկրներին. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված