Մեզ մենակ սա էր «պակասում»․ ԶԱՐՄԱՆՔ Ստիպված ա հարստացել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին Նոյեմբերի 6-7-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան Իշխանությունը սպառնում է ժողովրդին, որ եթե չկատարեն Ալիեւի հրահանգը, իրենք կջղայնանան․ Աբովյան Քուշներ. ԱՄՆ-ն ցանկանում է կառուցել նոր եվրոպական անվտանգության համակարգ, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ. տեսանյութ Ընդդիմությունը նրա համար չէ, որ Ազգային ժողովում պարբերաբար ծեծ ուտի․ Սամվել Նիկոյան «Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

Մոսկվան և Երևանը քննարկում են Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացումը Կապանում

Մոսկվան և Երևանը քննարկում են Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացումը Կապանում և Հայաստանի հյուպատոսական բաժնի բացումը Վլադիկավկազում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վլադիկավկազում Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչության ղեկավար Բագիր Մամիևը։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռևս 2023 թվականին հայտարարել էր, որ Հայաստանը նախատեսում է Հյուսիսային Օսիայում բացել հյուպատոսական գրասենյակ։

«Այսօրվա դրությամբ այդ հարցը (Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական բաժնի բացումը), ինչպես նաև Կապանում (Հայաստան) Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման հարցը, երկկողմ օրակարգից դուրս չի եկել, սակայն որևէ հստակ ժամկետի մասին խոսելը դեռ վաղ է», — ասել է Մամիևը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Վլադիկավկազում Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչությունը կայուն աշխատանքային կապ է պահպանում Ռոստովի Դոնի վրա գտնվող Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ, այդ թվում՝ «Վերին Լարս» անցակետով անցնող հայկական բեռնափոխադրողների հարցերի շուրջ։ «Վերին Լարս» անցակետը շարունակում է մնալ միակ ցամաքային երթուղին, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և այնուհետև Հայաստանի հետ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ