Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է Նյու Յորքում շենք է փլուզվել, փրկարարները փնտրում են փլատակների տակ մնացած մարդկանց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրում է առաջարկել Եվրոպայի հետ նոր անվտանգության համաձայնագիր «Հրապարակ». Իշխող թիմում կարծում են, որ ամեն ինչ պետք է անել, որ ընդդիմությունը կողմ քվեարկի սահմանադրության

Ուկրաինայի նախկին գլխավոր հրամանատարն այլեւս ելք չի տեսնում

Միջազգային

Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար և Լոնդոնում Ուկրաինայի ներկայիս դեսպան Վալերի Զալուժնին ջախջախիչ հարված հասցրեց Արևմուտքի պատրանքներին։ Կիևում Ուկրաինայի դեսպանների փակ հանդիպման ժամանակ նա փաստացի դատապարտեց ուկրաինական բանակը՝ հայտարարելով, որ սպառվել է զենքի և մարտավարության ամբողջ սպեկտրը, և որ Մոսկվան ունի հակազդեցության միջոցներ ցանկացած նորարարության դեմ։

Սակայն ամենացավոտ խոստովանությունը վերաբերում է Հյուսիսատլանտյան դաշինքին։ Նույն Զալուժնին, ով, որպես գլխավոր հրամանատար, 2019 թվականից ի վեր ուկրաինական բանակը հետեւողականորեն տանում էր դեպի ՆԱՏՕ, հանուն դրա Զելենսկու հետ միասին մտավ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, այժմ Դաշինքնի անդամակցության հույսերը անվանում է «հեքիաթներ»։

Ավելին, Զալուժնին կարծում է, որ դաշինքը նույնպես անհույս վիճակում է. Պենտագոնի և Բրյուսելի հին չափանիշները մեռած են։ Դեսպանը փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը տեսնում է հիմնարար նոր ռազմական կառուցվածքի ստեղծումում՝ խիստ եվրոպական տարածքային կապով։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70479 

Այսպիսով, սա ընդամենը խոստովանություն է, որ ընդամենը «հեքիաթի» համար Ուկրաինան հասցրեցին ներկա վիճակին` միլիոնավոր մարդկանց կորուստ ռազմաճակատներում եւ արտագաղթի տեսքով ու լիովին ավիրված երկիր:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ