Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալների տրամադրումը Ուկրաինային. Bloomberg Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են եռակողմ հանդիպման հնարավորությունը. Պեսկով Նույնիսկ դեմոկրատների հաղթանակը Կոնգրեսի երկու պալատներում չի կանգնեցնի Թրամփին. New York Times Կիևի էներգետիկ օբյեկտների վրա հզոր հարձակում է իրականացվել

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանն իր նոր կնոջ հետ այս օրերին Հայաստանում չէ, սակայն, պարզվում է, նրա ընտանիքը մինչև վերջերս շարունակել է բնակվել կառավարական ամառանոցում։

Այդուհանդերձ, իրավիճակը, ըստ ամենայնի, փոխվել է։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներին՝ մասնավորապես մայրիկին և երեխաներին տեղեկացվել է, որ այլևս չեն կարող մուտք գործել կառավարական ամառանոցի տարածք։

Ըստ նույն աղբյուրների՝ նրանց հորդորվել է հավաքել անձնական իրերը և լքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ գտնվող ծառայողական առանձնատունը։

Հիշեցնենք, որ կառավարական ամառանոցների տարածքում ծառայողական առանձնատներ են տրամադրվում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նրանց պաշտոնավարման ընթացքում։ Իսկ ԱԺ նախագահ է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, հետևաբար, նա պետք է ընտանյոք տեղափոխվի ամառանոց։

Իսկ Սիմոնյանը վստահաբար նոր բարձր պաշտոն չի ստանա, դրա համար էլ նրանց հրաժեշտի հրահանգ է եկել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70477 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ