Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին «Ժողովուրդ». Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը կտրվի նոյեմբերից ՇՏԱՊ. Պեգասուսից ավելի դաժան ծրագրով հարձակում է ՀՀ-ի վրա

«Փաստ». Հերթական պարտքը` ճեղքվածքները փակելու համար

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու կառավարության հերթական նիստը, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված են նախագծեր, որոնց համաձայն, կառավարությունը նախատեսում է 320 միլիոն դոլարի վարկ ներգրավել։ 150 միլիոն դոլարի բյուջետային վարկ Հայաստանը նախատեսում է ստանալ Ասիական զարգացման բանկից, իսկ 170 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը կնքվել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ։

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը նշում է՝ դա պարտքի պլանային ավելացումն է։ «Այսինքն, երբ պլանավորած է 1-1,5 միլիարդ դոլար պարտք վերցնել տարվա ընթացքում, ըստ ընթացիկ ժամանակահատվածի, որոշակի չափաբաժիններով պարտքը ներգրավում են։ Մինչև տարեվերջ պետք է հասնեն 1,5 միլիարդ դոլարի։ Սա զարմանալի չէ, այս մասին արդեն գիտեինք։ Սակայն ուշագրավ է, որ Եվրոպայից փող սպասելով՝ Ասիական զարգացման բանկից են փող ուզում։ Ակնհայտ է, որ դեպի Եվրոպա չեն գնում։ Մյուս կողմից՝ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամն այլևս չի կարողանում ծախսերը սպասարկել, հրատապ պետք է անընդհատ պարտք ներգրավել, որպեսզի կարողանա ծախսերը փոխհատուցել։ Այդ գումարները ներգրավվում են ճեղքերը փակելու համար, ինչ էլ որ գրված լինի վարկերի ներգրավման համաձայնագրերի մեջ»,- ընդգծում է «Փաստի» զրուցակիցը։
Հիշեցնենք, որ այս կառավարությանը «հաջողվել» է ընդամենը 8 տարում պետական պարտքը հասցնել ավելի քան 14,1 մլրդ դոլարի: Սա՝ այն դեպքում, երբ 2018 թվականի իշխանափոխությունից առաջ ՀՀ պետական պարտքը 6,9 մլրդ դրամ էր: Այսինքն, ութ տարում անհամեմատ ավել ի շատ պարտք են վերցրել այս իշխանությունները, քան նախկին բոլոր իշխանությունները միասին «մինչհեղափոխական» 28 տարում:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70476 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ