ՀՀ-ն ՄԱԿ-ում աջակցել է նացիզմի փառաբանման դեմ պայքարելու վերաբերյալ ՌԴ նախաձեռնությանը Պուտինը պատրաստ է խաղաղության՝ ճիշտ պայմաններով. Քուշներ Աբու Դաբիում սկսվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների երկրորդ օրը Միխայիլ Գալուստյանը ներառվել է Ուկրաինայի ԳՌՈՒ–ի տվյալների բազայում Ադրբեջանցիները մասնագետների թագուհի Թոմիրիսին ներկայացնում են որպես Ադրբեջանի առաջին կին կառավարիչ, սակայն իրականությունն այլ է Նոյեմբերի 11. Օրվա խոսք Ուկրաինական անօդաչուները խոշոր հարձակում են իրականացրել Լենինգրադի մարզում Ապոկալիպսիս Կրամատորսկում. Սարսափելի կարմիր երկինք ռուսական հարձակումից հետո Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել նաեւ Ուկրաինայի սննդի արդյունաբերության օբյեկտներին. Ուկրաինական ԳՌՈՒ Axios. Ամերիկացի միջնորդները շաբաթներ շարունակ փորձում էին համոզել Պուտինին՝ վերադառնալ բանակցություններին

Ուկրաինական փորձագետները Զելենսկու` «ՌԴ-ին խաղաղության պարտադրելու 40-օրյա օպերացիան» համարում են ձախողված

Միջազգային

Ուկրաինական լրատվամիջոցները ամփոփում են Զելենսկու «Ռուսաստանին խաղաղության պարտադրելու 40-օրյա օպերացիան»։

Ամենագլխավորը. այդ ժամանակահատվածի ավարտին Մոսկվայի դիրքորոշման փոփոխության նշան չկա։

Ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների սկզբնական էֆեկտը եւ վառելիքի ճգնաժամը նկատելիորեն մեղմացել է։ Նույնիսկ Ղրիմում, չնայած տեղի բնակչության համակարգված ահաբեկմանը, իրավիճակը կայունանում է տեսանելի տեմպերով։

Նաև նշվում է, որ ռուսական բիզնեսների, այդ թվում՝ Wildberries պահեստների վրա հարվածները բազմապատիկ անգամ կոշտ պատասխան հարվածներ են ստացել ուկրաինական լոգիստիկայի, առևտրի և վառելիքի օբյեկտների վրա հարվածների տեսքով, որոնք ավերիչ ազդեցություն են ունեցել ուկրաինական ֆինանսական և վառելիքաէներգետիկ ոլորտների վրա։ Ուկրաինացի փորձագետները Կիևի համար լուրջ գործոն են նշում ուկրաինական նավահանգիստների ծովային շրջափակումը, ինչպես նաև ռուսական հարվածների ինտենսիվության աճը ռեակտիվ շարժիչով անօդաչու թռչող սարքերի կողմից, որոնք դժվար է կանգնեցնել։

Արտաքին քաղաքականության առումով Ուկրաինան դեռևս չի ապահովել Patriot հրթիռների փոխանցումը կամ չի ստացել դրանք արտադրելու լիցենզիայի հաստատում։ Starlink-ի ծածկույթը ընդլայնելու նախաձեռնությունը նույնպես համաձայնեցված չէ։
Հոդվածում նշվում է, որ առաջնագծում Ուկրաինայի զինված ուժերը որևէ առաջընթացի չեն հասել, մինչդեռ ռուսական բանակի համակարգված առաջխաղացումը շարունակվում է։
Հանրագումարում, փորձագետները եզրակացնում են, որ Զելենսկու հայտարարած 40-օրյա գործողությունը չի տվել Ռուսաստանի դիրքորոշումը փոխելու որեւէ ռեալ արդյունք: Ընդհակառակը, այն վատթարացրել է Ուկրաինայի իրավիճակը բազմաթիվ ճակատներում։ Իսկ այդ հանգամանքը ՌԴ քաղաքացիների մոտ իշխանությունների հանդեպ դժգոհության ավելացման փոխարեն, հանգեցրել է միանգամայն հակառակ արդյունքին:

Իսկ ահա ուկրաինական որոշ փորձագետներ մատնանշում են, որ Զելենսկին 40 օրյա ժամկետում Մոսկվային խաղաղություն պարտադրելու պարտավորություն էր ստանձնել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի առաջ, դրա համար ստանալով ողջ անհրաժեշտ աջակցությունը` ֆինանսական, նյութատեխնիկական, հետախուզական, քարոզչական եւ այլն: Արդյունքում, ակնկալված արդյունքները չկան, եւ Մոսկվան էլ կտրուկ սրել է նաեւ Արեւմուտքի հանդեպ վերաբերմունքը: Ու հիմա Զելենսկին պետք է բացատրությունենր տա` ինչու այդպխես ստացվեց:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70469 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ