Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածին Նոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներ Haaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցը Շաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է Արա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուց Միլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ Մանուկյան Պետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերով Կիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ) Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ է Ալիեւն աշխարհում միայն երկու գերտերություն է տեսնում՝ ԱՄՆ-ն և Չինաստանը

Այսօր վերջին հրաժեշտը տվեցին հայկական հեռուստատեսության լեգենդներից մեկին

Մշակութային

Այսօր՝ օգոստոսի 6-ին, հարազատները, ընկերներն ու արվեստի աշխարհի ներկայացուցիչները վերջին հրաժեշտը տվեցին Հայաստանի հեռուստատեսային արվեստի ամենաճանաչված ռեժիսորներից մեկին՝ ԱՐՍԵՆ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ։

Նրա մահվան ցավալի լուրը հանրությանը հայտնել էր կինը՝ խմբագիր, հայտնի հաղորդավարուհի ԵՎԱ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ, գրելով ընդամենը մի քանի բառ, որոնց մեջ ամփոփված էր երկար ամիսների պայքարի ամբողջ ողբերգությունը. «Մենք պարտվեցինք... Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում...»

Հայկական հեռուստատեսության պատմությունը դժվար է պատկերացնել առանց Արսեն Ասլանյանի անվան։ Տասնամյակներ շարունակ նա կանգնած է եղել տասնյակ հեռուստանախագծերի, համերգների, երաժշտական ծրագրերի, ֆիլմերի ու մեծամասշտաբ հեռուստատեսային նախագծերի ստեղծման ակունքներում։ Նրան գործընկերները պարզապես «Արսիկ» էին ասում՝ այդ անունի մեջ դնելով ոչ միայն ջերմություն, այլեւ մեծ հարգանք։

Հազարավոր հեռուստադիտողների համար նրա անունը կապվում է հատկապես «Կռունկ» մանկապատանեկան երգի փառատոնի հետ։ 2000-ականներին, երբ դեռ սոցիալական ցանցեր չկային, իսկ երիտասարդ երգիչների համար մեծ բեմ հասնելը գրեթե անհնար էր, հենց «Կռունկն» էր շատերի առաջին մեծ հնարավորությունը։ Այդ բեմից են իրենց ճանապարհը սկսել բազմաթիվ արտիստներ, որոնք հետագայում դարձել են հայկական երգարվեստի հայտնի դեմքեր։

Այս օրերին սոցիալական ցանցերում մեկը մյուսի հետեւից հրապարակվում են հուշեր, որոնք, թերեւս, ավելի խոսուն են, քան ցանկացած պաշտոնական կենսագրություն։ Երաժիշտներն ու մշակույթի գործիչները գրում են, որ Արսեն Ասլանյանը երբեք չէր մերժում սկսնակներին, անշահախնդիր հնարավորություն էր տալիս ներկայանալ, խորհուրդ էր տալիս, հավատում երիտասարդներին, երբ ուրիշները դեռ կասկածում էին։

Ինքը՝ Արսեն Ասլանյանը, իր հարցազրույցներում մշտապես ասում էր, որ հեռուստատեսության գլխավոր արժեքը տեխնիկան չէ, այլ մասնագետը։ Նրա համոզմամբ՝ «մարդն է կադրին կենդանություն տալիս», իսկ համակարգիչը երբեք չի կարող փոխարինել ռեժիսորի մտածողությանը, լույսի զգացողությանը եւ կադրի դրամատուրգիային։ Նա ցավով էր արձանագրում, որ հայկական հեռուստատեսությունը կորցրել է մանկական ու կրթական ծրագրերի լավագույն ավանդույթները, սակայն մինչեւ կյանքի վերջ շարունակում էր աշխատել հենց երեխաների համար նախագծերի վրա՝ հավատալով, որ նրանց մեջ է ապագան։

Արսեն Ասլանյանը նաեւ վավերագրական ֆիլմերի հեղինակ էր։ Նրա «Երեւան» ֆիլմը ծնվել էր մեկ պարզ գաղափարից՝ աշխարհին ցույց տալ մայրաքաղաքը ոչ միայն որպես պատմական վայր, այլ որպես կենդանի, սիրելի քաղաք, որը կարող է դառնալ Հայաստանի այցեքարտը եւ խթանել զբոսաշրջությունը։

Այսօր, երբ նրան ճանապարհեցին վերջին հանգրվան, շատերը խոսում էին ոչ միայն տաղանդավոր ռեժիսորի, այլ նախեւառաջ լուսավոր մարդու մասին։ Մարդու, ով տարիներ շարունակ ուրիշների համար դռներ էր բացում՝ երբեք չփորձելով հայտնվել առաջին պլանում։

Երբեմն ամենամեծ հետքն այն մարդիկ են թողնում, որոնց անունը հաճախ մնում է կադրի մյուս կողմում։ Արսեն Ասլանյանը հենց այդ մարդկանցից էր։ Իսկ այսօր հայկական հեռուստատեսությունը հրաժեշտ տվեց իր այն վարպետներից մեկին, որի ստեղծած կադրերն ու բացած ճանապարհները դեռ երկար են շարունակելու ապրել։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի․․․

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածինՆոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներHaaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցըՇաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էԱրա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուցԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄիլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ ՄանուկյանՊետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերովԿիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ)Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ էԱլիեւն աշխարհում միայն երկու գերտերություն է տեսնում՝ ԱՄՆ-ն և ՉինաստանըՌԴ-ում ժանտախտի փորձանոթ է կոտրվել․ գիտնականը մահացել է, հարյուրավոր մարդիկ մեկուսացվելԱնատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկան հասակումՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՖրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ՆԱՏՕ-ի ծրագրերը. PoliticoՄահացել է բանաստեղծ, հրապարակախոս Արտաշես ԱրամըՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՌուսաստանի ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին խորհուրդ է տվել լքել ԿիևըԵս որեւէ մեկը չեմ, որ կամ ճանաչեմ Ղրիմը, կամ չճանաչեմ․ Մամիկոն Ասլանյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված