Իսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ է Պակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով «Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք» «Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները Քաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց «Հրապարակ». ԱԱԾ-ն ստուգել է փոխնախարարին «Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել «Ժողովուրդ». Ծառուկյանի գործը քննած վարչության պետին պարգևատրել են Լեհաստանում տագնապ է հայտարարվել՝ սահմանային անցակետերը ռուսական անօդաչուների հարվածների պատճառով

Ազգային իշխանություն, անկեղծ ու կազմակերպված ընդդիմություն չունենալուց է գալիս մեր անհաջողությունները․ Ղազարյան

Հրապարակախոսություն
Արդեն մղձավանջային 8 տարի ամեն Աստծո օր սպասելով հուսադրող վաղվան, ներկան ենք անդարձ ու անիմաստ կորցնում։ Երբ սպասում ես չիմանալով, թե ինչ անել, սա է տառապանքի ամենատանջալից ձևը... «Թե՝ սպասում եմ գետն անց կենա, որ հետո ես անց կենամ: Ճիշտ էսպես. մենք էլ սպասում ենք՝ էս ժամանակն անց կենա, որ մեր ուզած կյանքով ապրենք… ու շարունակ սպասում ենք», - կարծես թե Թումանյանը մեր այսօրվա համար է ասել այս խոսքերը։
 
«Թույլ մարդիկ սպասում են հարմար առիթի, իսկ ուժեղներն այն ստեղծում են»,- ասել է Մաքսիմ Գորկին։ Ազգային բովանդակություն ունեցող գործողությունների ծրագիր ու ազգային իշխանություն, անկեղծ ու կազմակերպված ընդդիմություն չունենալուց, փրկությունն ուրիշների մեջ փնտրելու սպասումից, անորոշությունից ու անհուսությունից է գալիս մեր անհաջողությունները։ Սպասում ենք, թե Արցախը կտան կհեռանան, սպասում ենք, որ Բայդենը չընտրվի ու Թրամփը գա, որ ուկրայինական կամ պարսկական պատերազմը կավարտվի, հետո սպասում ենք Պուտին-Թրամփ հանդիպմանը, հետո թուրքին մի նոր սարսափելի զիչման, հետո ձմեռն սպասում ենք քաղաքական ակտիվ գարնան, ամռանը սպասում ենք ակտիվ աշնան, սպասում ենք Ռուսաստանի աջակցության կամ էլ 2026թ հունիսի 7-ի հերթական ընտրություններին և այդպես շարունակ ութերորդ դժոխային ու դժգույն տարին ենք գլորում։ Իսկ իրականում մեր ուժերի նկատմամբ խաթարված հավատից, պայքարելու կամքի բացակայությունից, հայրենիքը բավարար չափով չսիրելուց է գալիս ձախողումը։ Սրա պատճառով է մեր բոլորիս կյանքը վերածվել մղձավանջի, ծաղրի ու զավեշտի։ Դրանից է գալիս հուսահատությունն ու լավատեսության բացակայությունը։
 
Առավոտը սպասում ենք, թե երբ օրը կմթնի, երեկոյան էլ մտածում ենք, թե երբ լույսը կբացվի և հերթական մղձավանջային գիշերը կանցնի։ Հետո այդպես տարիներն անցնում են, ետ ես նայում ու տեսնում, որ կյանքդ էլ է անցել, եռանդդ էլ է սպառվել, առողջությունդ էլ է քայքայվել։ Ամեն Աստծո օր սպասելով հուսադրող վաղվան, ներկան ենք անդարձ ու անիմաստ կորցնում։ Մեր բազմաթիվ խնդիրներն էլ առաջանում են, երբ մենք մշտապես փորձում ենք մեր ակնկալիքները ուրիշի հետ կամ աշխարհքաղաղաքական իրավիճակներով պայմանավորել` մերը սահմանելու փոխարեն։ «Ժողովուրդները, որոնք երբեմն մոռանում են իրենց ազգային խնդիրների մասին, ոչնչանում են, վերածվում են հողի, պարարտանյութի, որի վրա աճում ու հզորանում են ավելի ուժեղ ժողովուրդներ»,- ասել է 20֊րդ դարասկզբին Ռուսաստանի վարչապետ Պյոտր Ստոլիպինը։
 
Կարծես այսօրվա մեր իրականության համար էլ Թումանյանն ասել է․ «Չգիտենք՝ ինչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք, տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, և մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները»։
 
Մինչդեռ գործողություներն ու պայքարն են վստահություն և քաջություն ծնում: Մեծ ու բարի գործերն էլ միշտ միավորում են առաջադեմ մարդկանց։ Իսկ առաջադեմ, նվիրյալ, խիզախ ու հայրենասեր մարդիկ, բարեբախտաբար, շատ կան։ Երբ ազնիվ, ճշմարիտ, իմաստուն ու նվիրյալ մարդիկ միասին են գործում և միավորված են, անորոշության մշուշը ցրվում է, տգետներն ու ստահակները նահանջում են, և ճշմարտությունն ու իմաստությունը, ի վերջո, հաղթում են:
 
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ալմա-Աթայի հռչակագիրը առանցքային դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանԴատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. Hetq.amԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևՀոկտեմբերի 9. Օրվա խոսքԳազամատակարարման պլանային ընդհատումներԻսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ էՊակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին«Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցովԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք»«Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականներըՔաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց«Հրապարակ». ԱԱԾ-ն ստուգել է փոխնախարարին«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել«Ժողովուրդ». Ծառուկյանի գործը քննած վարչության պետին պարգևատրել են Լեհաստանում տագնապ է հայտարարվել՝ սահմանային անցակետերը ռուսական անօդաչուների հարվածների պատճառովԻրանը և հուսիթները ակտիվացրել են հարձակումները Մերձավոր Արևելքում. WSJAxios. Թրամփի վարչակազմը հույս ունի դիվանագիտական ճեղքման հասնել ​​ուկրաինական բանակցություններումՂրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված