Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է Նյու Յորքում շենք է փլուզվել, փրկարարները փնտրում են փլատակների տակ մնացած մարդկանց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրում է առաջարկել Եվրոպայի հետ նոր անվտանգության համաձայնագիր «Հրապարակ». Իշխող թիմում կարծում են, որ ամեն ինչ պետք է անել, որ ընդդիմությունը կողմ քվեարկի սահմանադրության

Եվրոպայի աննախադեպ շոգը կարող է Մերցին զրկել աթոռից

Միջազգային

Ուկրաինայում տագնապ են հնչեցնում. Եվրոպայում աննախադեպ շոգը կարող է հասցնել քաղաքական խորը շրջադարձի:

Այսպես, Ուկրաինայի նախկին արտգործնախարար Պավլո Կլիմկինը, թերեւս ոչ առանց հիմքերի, այն կարծիքն է հնչեցնում, որ շոգ եղանակի եւ այլ գործընթացների արդյունքում մասնավորապես կանցլեր Մերցը, որն Ուկրաինայի համար վերջին պատնեշի դերում է, շուտով կարող է անհետանալ։

Ավելին, որ ԵՄ հիմնական երկրներում սկսվում են գործընթացներ, որոնք սպառնում են Ուկրաինային ծայրահեղ բացասական հետևանքներով։

Ուկրաինացի դիվանագետը կարծում է, որ Իսպանիայի Սեուտա քաղաքում միգրացիոն ճգնաժամը կարող է լինել ԵՄ-ի համար ավելի մեծ, ավելի բացասական իրադարձությունների փորձ։ Նա հիշեց 2015 թվականը, երբ միլիոնավոր միգրանտներ ողողեցին մայրցամաքը, ինչը «գրեթե ոչնչացրեց եվրոպական համերաշխությունը»։

Կլիմկինը նշում է, որ Գերմանիան շուտով ընտրություններ կանցկացնի իր արևելյան շրջաններում, որտեղ, բացառությամբ Բեռլինի, վստահորեն առաջատարում է «Գերմանիայի համար այլընտրանք» (AfD) կուսակցությունը։

«Արդյո՞ք սա կհանգեցնի կոալիցիայի վերաձևավորման։ Հուսով եմ՝ ոչ։ Արդյոք սա կհանգեցնի՞ Գերմանիայում քաղաքկան վերակառուցման։ Իմ ընկերներն ասում են, որ հավանականությունը 50-50 է, բայց ավելի հավանական է այո, քան` ոչ։ Այսինքն՝ տարեվերջին մենք կարող ենք հայտնվել մի իրականության մեջ, որտեղ գործ կունենանք Գերմանիայի այլ խաղացողների հետ։ Հուսով եմ՝ գոնե անձնական մակարդակով, ոչ թե քաղաքական մակարդակով», - ասել է նախկին նախարարը։

Նա նաեւ մտահոգված է ապրիլին կայանալիք Ֆրանսիայի ընտրություններով, նաեւ, որ Բրիտանիայի նոր վարչապետը ավելի շատ կկենտրոնանա իր երկրի ներքին խնդիրների վրա։

«Հետևաբար, նման ճգնաժամերը կամ այլ ճգնաժամերը... չեմ ուզում խաբել և ասել, որ սա այն տրամաբանությունն է, որով ԵՄ-ն ճնշման տակ կհայտնվի։ Կտեսնենք նոր քաղաքական սեզոնին»։

Եվ այս ամենը համեմվում է Եվրոպայում հաստատված աննախադեպ շոգ եղանակներով: Այն արդեն հզոր հարված է հասցրել ողջ եվրոպական տնտեսությանը, որն առանց դրա էլ լավագույն վիճակում չէր: Արդյունքում, էականորեն սրվելու է նաեւ գործող իշխանական համակարգերից դժգոհությունը: Բայց եթե Ֆրանսիայի եւ Բրիտանիայի ղեկավարները դրա դեմ «իմունիտետ» ունեն` առաջինն առանց այդ էլ հեռանալու է, երնրորդը նոր է եկել, ապա ամեն բան կարող է կոտրվել հենց կանցլեր Մերցի գլխին:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70449 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ