Ռուսները հարձակվում են ամեն ինչի վրա. Զելենսկու խորհրդական
ՄիջազգայինՎաղ առավոտվա դրությամբ ուկրաինական ռեսուրսները Կիեւում ֆիքսել են մասշտաբային հրդեհների մեծ քանակություն: Քաղաքն ամբողջությամբ պատված է ծխով: «Փակեք պատուհանները՝ թունավոր ծխի ազդեցությունից խուսափելու համար»,- հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Հատկապես խոշոր վնասներ է կրել Կիևի աջափնյա հատվածը։
Հյուծման պատերազմը նոր փուլ է մտել. ռուսները հարձակվում են ամեն ինչի վրա, հայտարարում է Զելենսկու խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը` գիշերային հարվածաշարից հետո։
Հարձակման են ենթարկվել մանրածախ պահեստներ, սննդամթերքի պահեստներ, լոգիստիկ կենտրոններ, բիզնեսներ և շինանյութերի պահեստներ, փաստել է Զելենսկու խորհրդականը: Այսինքն, նման է, որ ուկրաինական կողմը, ռուսական վառելիքային համակարգի եւ Wildberries-ի վրա հարվածներով, բացել է «Պանդորայի արկղը»։
Ուկրաինական ռեսուրսները նաեւ ֆիքսում են, որ արձանագրվել է ՀՕՊ համակարգի գործնականում զրոյական աշխատանք. «Ռուսական հրթիռներն ու անօդաչուները, ինչպես հրաձգարանում, հանգիստ խոցում էին բոլոր օբյեկտները»,- գրում է ռեսուրսներից մեկը:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70437
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk