Ավտոպատահարի հետեւանքով կա տուժած
ՊատահարԱվտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին 37-ամյա Ս․ Մ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
