Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Արման Ծառուկյանը Երևանում ժամանակից շուտ հաղթել է հնդիկ բլոգերին

Սպորտ

Հայաստանը և Ռուսաստանը ներկայացնող մարտիկ Արման Ծառուկյանը Երևանում կայացած Hype FC մրցաշարում գրեփլինգի կանոններով ժամանակից շուտ հաղթել է հնդիկ ֆիթնես բլոգեր Անկիտ Բայանպուրիային, հայտնում է Hype Fighting Championship-ը։

Ծառուկյանը մենամարտի ընթացքում մի քանի անգամ մրցակցին տեղափոխել է պարտեր, ապա կիրառել արմունկի լծակ՝ ստիպելով նրան հանձնվել։ Մենամարտն օգոստոսի 1-ին կայացել է Երևանի Tashir Arena-ում։ HYPE Fighting միջազգային մրցաշարի գլխավոր իրադարձությունը Ծառուկյանի՝ գրեփլինգի կանոններով հատուկ մենամարտն էր։

Մրցաշարի ծրագրում ընդգրկված էր նաև Դավիթ Խաչատրյանի և Նիկարխոյի չեմպիոնական մենամարտը։ Ծառուկյանը նաև հայտնել էր, որ UFC-ում իր առաջադրանքներն ավարտելուց հետո մտադիր է կատարելագործել ըմբշամարտի հմտությունները և որակավորվել Լոս Անջելեսում կայանալիք 2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերին։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ