ՀՀ-ն ՄԱԿ-ում աջակցել է նացիզմի փառաբանման դեմ պայքարելու վերաբերյալ ՌԴ նախաձեռնությանը Պուտինը պատրաստ է խաղաղության՝ ճիշտ պայմաններով. Քուշներ Աբու Դաբիում սկսվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների երկրորդ օրը Միխայիլ Գալուստյանը ներառվել է Ուկրաինայի ԳՌՈՒ–ի տվյալների բազայում Ադրբեջանցիները մասնագետների թագուհի Թոմիրիսին ներկայացնում են որպես Ադրբեջանի առաջին կին կառավարիչ, սակայն իրականությունն այլ է Նոյեմբերի 11. Օրվա խոսք Ուկրաինական անօդաչուները խոշոր հարձակում են իրականացրել Լենինգրադի մարզում Ապոկալիպսիս Կրամատորսկում. Սարսափելի կարմիր երկինք ռուսական հարձակումից հետո Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել նաեւ Ուկրաինայի սննդի արդյունաբերության օբյեկտներին. Ուկրաինական ԳՌՈՒ Axios. Ամերիկացի միջնորդները շաբաթներ շարունակ փորձում էին համոզել Պուտինին՝ վերադառնալ բանակցություններին

ԱՄՆ-ն գրեթե չունի հեռահար հրթիռներ. Reuters

Միջազգային

ԱՄՆ-ն գրեթե չունի հեռահար հրթիռների պաշարներ՝ Իրանի հետ պատերազմի պատճառով, ըստ Reuters-ի։

Իրանի հետ հինգ ամիս տևած ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ զինված ուժերը օգտագործել են իրենց հեռահար, ճշգրիտ կառավարվող հրթիռների զգալի մասը։ Այդ թվում, Tomahawk թևավոր հրթիռների աշխարհում եղած գրեթե կեսը և գրեթե ամբողջությամբ սպառել է իր առկա ATACMS և PrSM պաշարները։

Զինանոցների կրճատումը մտահոգություն է առաջացնում Վաշինգտոնում, քանի որ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ մեկ այլ խոշոր հակամարտության դեպքում ԱՄՆ-ն կարող է սահմանափակ հնարավորություններ ունենալ հեռահար, ճշգրիտ կառավարվող զենքեր օգտագործելու համար։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն արդեն ստիպված է համալրել իր պաշարները այլ տարածաշրջաններում տեղակայված զենքերից։ Մասնվորապես, օրերս Հյուսիսային Կորեայից է ռազմամթերքի խոշոր պաշարներ ներկրել:

Սպիտակ տունը ուղղակիորեն չի մեկնաբանել գործակալության գնահատականները։ Թրամփը միայն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելի շատ զինամթերք ունի, քան որևէ այլ երկիր, և ամերիկյան պաշտպանական արդյունաբերությունը մեծացնում է արտադրությունը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ վարչակազմը մի քանի շաբաթ է քննարկում է Իրանի դեմ ռազմական արշավի տևողությունը և այն, թե որքան ժամանակ Վաշինգտոնը կարող է պատերազմը շարունակել՝ առանց իր զենքի պաշարները կրիտիկականորեն սպառելու։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70434 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ