Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել ՌԴ-ն կարող է խափանել Մասի Starlink-ն առանց արբանյակները ոչնչացնելու. Reuters Ռուսաստանը և Իրանը Կասպից ծովում բեռնատար նավերի թիվը կկրկնապատկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի բլոկադայի Ձեռք կբերեք ազդեցիկ հակառակորդ․ հոկտեմբերի 10-ի աստղագուշակ «Հրապարակ». Սյունիքի մեկ այլ համայնքից լուր կա երեք ադրբեջանցու ներթափանցման մասին «Ժողովուրդ». ԱԺ-ում կընդունեն արցախահայերին Պենտագոնը հանձնարարել է CENTCOM-ին՝ ավարտել Իրանի դեմ նոր պատերազմի նախապատրաստումը «Հրապարակ». Սրբազանի գործի դատաքննությունը ակնհայտորեն մտել է փակուղի

Ավարտվել է «Գող Բջե»-ին, «Տեցիկ»-ին ու «Գոջո»-ին առնչվող քրեական վարույթի նախաքննությունը. ինչ է պարզվել

Քրեական

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ավարտվել է «Գող Բջե»-ին, «Տեցիկ»-ին ու «Գոջո»-ին առնչվող քրեական վարույթի նախաքննությունը:

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Վ. Հ.-ն (-խմբ. Վարդան Հարությունյանը՝ «Գող Բջեն»), քրեական աշխարհում հայտնի Ա. Հ.-ի (-խմբ. Արթուր Հարությունյան՝ «Տեցիկ») և Ս. Պ.-ի (-խմբ. «Գոջո») միջև առաջացած մասնավոր հարցը՝ պարտք եղած գումարները չվերադարձնելու հետևանքով առաջացած վեճը լուծելու նպատակով Ա․ Հ․-ին հրահանգել է նախկինում քրեական վարույթների շրջանակում Ս. Պ.-ի կողմից քրեական ենթամշակույթ կրող անձանց վրա ցուցմունքներ տալու համար նրան ճանաչել որպես վարկաբեկված, պատվազուրկ անձ և պատժել։

Այդ խոսակցությունից հետո Ա․ Հ․-ն, բռնություն գործադրելով և կտրելով Ս. Պ.-ի մազերը, կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ։

Նախաքննության ընթացքում բավարար ապացույցների հիման վրա հսկող դատախազի որոշմամբ՝ Վ․ Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և Ա․ Հ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):

Վ. Հ.-ի և Ա. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ