⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

Ներքաղաքական

Հայկ Կոնջորյանը՝ ԱԺ փոխնախագահ

Քիչ առաջ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրեց Հայկ Կոնջորյանին։

Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Ամփոփելով քվեարկության արդյունքները՝ հաշվիչ հանձնախմբի նախագահը հայտնեց, որ քվեարկությանը մասնակից պատգամավորից «կողմ» է քվեարկել՝ 63, «դեմ»՝ 28 պատգամավոր, «ձեռնպահ» չի եղել:

Այժմ խորհրդարանում ԱԺ նախագահի մյուս տեղակալի պաշտոնի համար քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ