Պատմության  փոխարեն  կդասավանդեն ապագա՞․ ԶԱՐՄԱՆՔ Երբ թալանում են պետության ապագան Ինձ թույլ չտվեցին մուտք գործել ՌԴ․ Լուսինե Բադալյան Ոչ մեկ չի ու­զում մտնի էդ թե­մա­յի մեջ, տուն-տեղ, է­րե­խա-խնա­մի ու­նենք. ԲԱՄԲԱՍԱՆՔ «Արցախ կամ խաղաղություն» ընտրությունը կեղծ է․ Հակոբ Հակոբյան Ճիշտը սկսում է ճշտով, բայց ինձ ոչինչ չեն ասել․ Պարույր Հայրիկյան Մի քանի «բուտկա» շա՞տ էին խանգարում . «видите ли» բարեկարգում պիտի անցկացնեն Էդգար Կարապետյանը՝ փարիզյան պոդիումում․ հաջորդ կանգառը՝ Միլան Հոկտեմբերի 14. Օրվա խոսք Ավելի քան 100 դոմեն ենթարկվել է կիբերհարձակման

Մարտի 1-ի 10 մահերի պատճառը եղել է պետությունը, որը ղեկավարում էր ձեր հայրը. Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող ելույթին, հայտարարել է, որ Քոչարյանը, լինելով երիտասարդ և Ռոբերտ Քոչարյանի որդին, հնարավոր է՝ ամբողջությամբ չի տեսել այդ ժամանակվա իրականությունը։

«Դուք խոսում եք մարտի 1-ի մասին և երևի հույս եք դրել, որ երիտասարդները, որոնք այդ օրերին չեն ապրել, պետք է լսեն ու հավատան ձեզ»,- ասել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ժամը 06:00-ին Ազատության հրապարակում եղել է շուրջ 100-200 մարդ, որոնց մեծ մասը քնած է եղել։ Ռուբինյանը պնդել է, որ այդ պահին մարդիկ որևէ գործողություն չեն իրականացրել, սակայն հատուկ ջոկատայինները եկել են և սկսել նրանց ծեծել մահակներով։

«Հիմա խնդրում եմ ասել՝ այդ մարդիկ ի՞նչ էին արել, ինչո՞ւ էին հատուկ ջոկատայինները առավոտյան 6-ին եկել ու այդ մարդկանց դուբինկաներով ծեծել»,- նշել է ԱԺ նախագահը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ