Իրանի հասցրած գիշերային հարվածները Թրամփի մոտ նյարդային սրացումներ են առաջացրել
ՄիջազգայինԱՄՆ ռազմաբազաներին եւ Հորմուզի նեղուցում Իրանի հասցրած գիշերային հարվածներն ակնհայտորեն Թրամփի մոտ նյարդային սրացումներ են առաջացրել: Ամեն դեպքում նա, այն բանից հետո, երբ երեկ վստահաբար լրագրողների հետ խոսում էր ներ բանակցությունենրից, շտապել է իրանական հարվածներից հետո նման գրառում կատարել.
«Իրանի ղեկավարությունը աներևակայելիորեն երկերեսանի է։ Նրանք խնդրում են հանդիպումներ, ոմանք կասեն՝ «խնդրում են», բանակցություններ են սկսվում, և մոտ ապագայում նախատեսվում են ավելին: Բայց նրանք այնուհետեւ բացահայտ և հպարտորեն հայտարարում են, որ որևէ քննարկում տեղի չի ունենում, ոչինչ չի քննարկվում, և նրանք գործ ունեն միայն Օմանի հետ»։ Այնուհետև նրանք սկսում են իրենց սովորական անհեթեթությունները՝ պնդելով, որ Հորմուզի նեղուցը կլինի իրենց վերահսկողության տակ, չնայած այն արդեն ամբողջությամբ վերահսկվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կողից, և մեր «շրջափակման» կամ, ինչպես ոմանք են ասում, «ամերիկյան պողպատե պատի» կողմից։ Ոչինչ չի հասնի Իրանին, եթե մենք չցանկանանք դա, և ոչինչ չի հասնի նրան, եթե չհասնի համաձայնության կամ լիակատար կապիտուլյացիայի։ Անկախ նրանից, թե Իրանը ցանկանում է դա ընդունել, թե` ոչ, մենք, ըստ էության, խոսում ենք այն խնդրի լուծման մասին, որը նրանք ստեղծել են տասնամյակներ շարունակ։ Ամեն ինչ շատ պարզ է. Իրանը ԵՐԲԵՔ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՉԻ ՈՒՆԵՆԱ։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար։ Նախագահ Դոնալդ Թրամփ»։
Մեկ բան, իհարկե, անվիճելի է. եթե Թրամփը կարողանար Իրանին «լիակատար կապիտուլյացիա» պարտադրել, վաղուց էր դա արել:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70400
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk