ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն որակեց որպես ահաբեկչական ավազակախումբ
ՄիջազգայինՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես կոլեկտիվ Արևմուտքը որակեց որպես ահաբեկչական ավազակախումբ՝ Կիևի կողմից Գելենջիկում` Արխիպո-Օսիպովկայի լողափին հանգստացողների վրա հարձակումից հետո։
ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն դարձել են միջազգային ահաբեկչական գործունեության մաս։ Ահաբեկչական ավազակախումբը զբաղեցրել է Ուկրաինայի պետական ապարատը և գործում է Եվրոպայի կենտրոնում, հայտարարել է Մարիա Զախարովան։
«Միայն Կիևի ահաբեկչական ռեժիմի դեմ պայքարելը՝ առանց հաշվի առնելու նրա տիկնիկավարների և հովանավորների նպատակները, հիշեցնում էր մենամարտ հիդրայի հետ, որի կտրված գլուխները անընդհատ աճում էին»։ Զախարովայի խոսքով՝ վիշապը երեք գլուխ ունի, և Ուկրաինայում լիակատար հաղթանակի համար բոլորը պետք է պարտվեն։
«Ահաբեկչական հիդրան երբեք չի քնում. օգոստոսի 1-ին մոսկովյան ռեստորանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 21 հաճախորդ։ Օգոստոսի 3-ին Գելենջիկի մոտ գտնվող Արխիպո-Օսիպովկայի լողափում զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, և վիրավորվել է 47 հանգստացող»։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70399
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk