⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Ռուսաստանի հարձակումները Եվրոպայի վրա գնալով ավելի հանդուգն և վտանգավոր են դառնում. Bloomberg Ռուսական գրոհայիններն արդեն փոքր խմբերով մտնում են Դոբրոպոլե. Ուկրաինացի ռազմական թղթակից Մերցը պաշտոնաթողության եզրին է՝ ընդամենը 16 ամիս իշխանության գալուց հետո. POLITICO Նոյեմբերի 9-ը Հայաստանի փրկօղակն էր․ Հայկ Այվազյան Ռուսները նստան պոեզ, Մոսկվա գնացին, «Ուժեղ Հայաստանի» հայերը անտեր ու դուս պատերի տակ մնացին․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայկ Սարգսյանի համար Փաշինյանի մոտ բարեխոսել ե՞ն․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը Բանտերում գտնվող ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ով արժանի է բանտում լինելու՝ կլինի բանտում. Կարապետյան Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ հաջորդ նկատողությունից հետո Հայկ Սարգսյանը, ենթադրաբար, ՔՊ-ից կհեռացվի

ԱԺ անցած քաղաքական ուժերի,Կաթողիկոսի խորհրդարան չգալու,Վարդան Ղուկասյանի ազատության հարցերի շուրջ.Բացառիկ հարցազրույց հայտնի իրավապաշտպանի հետ

Իրավական

 «Իրավունք» բացառիկ հարցազրույց է վարել հայտնի իրավապաշտպան, աղմկոտ գործերով փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ' ԱԺ անցած քաղաքական ուժերի, Կաթողիկոսի խորհրդարան չգալու, Վարդան Ղուկասյանի ազատության հարցերի շուրջ։

— Պարո՛ն Բաղդասարյան, Ազգային ժողովը սկսել է իր աշխատանքները։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք խորհրդարան անցած քաղաքական ուժերից։

— Դրա քաղաքական կոշտ գնահատականն արդեն տվել է ԴՕԿ կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը։ Ես կանդրադառնամ իրավական կողմին։
Ազգային ժողով անցած քաղաքական ուժերն իրենք են հրապարակայնորեն հայտարարել, որ ընտրություններն ուղեկցվել են մի դեպքում՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ, մյուս դեպքում՝ համատարած ընտրակաշառքի բաժանմամբ։ Այսինքն՝ հենց խորհրդարան անցած ուժերն են կասկածի տակ դրել այն ընտրությունների ազատությունն ու արդարությունը, որոնց արդյունքում ստացել են իրենց մանդատները։
Միակ քաղաքական ուժը, որը հայտարարությունից անցավ իրավական գործողության, Վարդան Ղուկասյանի գլխավորած ԴՕԿ կուսակցությունն էր։ Մենք դիմեցինք Սահմանադրական դատարան՝ վիճարկելով և՛ վարչական ռեսուրսի կիրառումը, և՛ տոտալ ընտրակաշառքի միջոցով ընտրողի ազատ կամքի խեղաթյուրումը։
Ստացվում է իրավաքաղաքական պարադոքս. քաղաքական ուժերը հայտարարում են, որ ընտրություններն արատավորվել են ապօրինի մեխանիզմներով, բայց նույն ընտրությունների արդյունքով ստացած մանդատները համարում են ընդունելի և վերցնում են։
Իրավական ճշգրտության համար պետք է արձանագրեմ՝ քանի դեռ ընտրությունների արդյունքներն իրավասու մարմնի կողմից անվավեր չեն ճանաչվել, Ազգային ժողովը ձևական-իրավական առումով իրականացնում է իր սահմանադրական լիազորությունները։ Բայց իրավական ձևականությունը դեռ լեգիտիմության անվերապահ վկայական չէ։
Եթե քաղաքական ուժն ինքն է ասում, որ ժողովրդի կամքը խեղաթյուրվել է, ապա պարտավոր է պատասխանել մեկ պարզ հարցի՝ ինչպե՞ս կարող է խեղաթյուրված կամքի արդյունքում ստացած սեփական մանդատը համարել անբասիր։
Քաղաքականությունը կարող է փորձել ապրել այդ հակասության հետ։ Իրավունքը՝ ոչ։

— Պարո՛ն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում Ամենայն Հայոց Կաթողիկոսին Ազգային ժողովի առաջին նիստին չհրավիրելու հանգամանքը։

— Եթե իսկապես Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի հրավիրվել Ազգային ժողովի առաջին նիստին, ապա դա իրավական, պետական և քաղաքական մշակույթի տեսանկյունից անընդունելի վերաբերմունք է։ Ազգային ժողովի իրավասու մարմինները պարտավոր էին պատշաճ կերպով ապահովել օրենքով նախատեսված ընթացակարգն ու Վեհափառին վերապահված իրավունքի իրացման հնարավորությունը,
Բայց... այստեղ ես ունեմ նաև սկզբունքային մեկ այլ դիրքորոշում։
Անկախ նրանից՝ հրավիրել էին Վեհափառին, թե չէ, եթե օրենքը նրան վերապահում է Ազգային ժողովի առաջին նիստում ելույթ ունենալու իրավունք, ապա այդ իրավունքը որևէ իշխանության նվերը չէ, որևէ պաշտոնյայի բարեհաճությունը չէ և որևէ մեկի թույլտվությամբ չի ծնվում։
Այն ծնվել է օրենքի ուժով։
Հետևաբար, իմ գնահատմամբ, անկախ հրավիրելու կամ չհրավիրելու հանգամանքից, Վեհափառը պետք է գար Ազգային ժողով և իրացներ օրենքով իրեն վերապահված իրավունքը։
Եթե դռները չբացեին՝ թող չբացեին։
Եթե թույլ չտային ելույթ ունենալ՝ թող մերժեին։
Այդ դեպքում արդեն պետությունն ինքը փաստագրած կլիներ, որ հրաժարվում է կատարել իր իսկ ընդունած օրենքը։ Եվ մենք գործ կունենայինք ոչ թե հրավեր չուղարկելու շուրջ քաղաքական բանավեճի, այլ օրենքով նախատեսված իրավունքի իրականացմանը խոչընդոտելու փաստի հետ, որը կարող էր ստանալ համապատասխան իրավական գնահատական։
Իրավունքը խնդրելով չեն ստանում, երբ այն արդեն օրենքով քեզ պատկանում է։
Իրավունքը իրացնում են։

— Պարո՛ն Բաղդասարյան, իսկ ե՞րբ Վարդան Ղուկասյանին կտեսնենք ազատության մեջ։

— Վարդան Ղուկասյանն այն եզակի քաղաքական գործիչներից է, ով իր թիմով ունի կամք, կարողություն և վճռականություն՝ մաքրելու տասնամյակներով կուտակված քաղաքական աղբը և միասնական ուժերով կառուցելու արժանապատիվ Հայաստան։
Հայաստան, որտեղ սուտը, կեղծիքը, դավաճանությունն ու պետական շահի վաճառքը չեն համարվելու քաղաքականության ընդունելի գործիքներ կամ մարդկանց կենցաղի բաղկացուցիչ մաս, այլ ստանալու են իրենց արժանի իրավական, քաղաքական և բարոյական գնահատականը։
Հասարակության որոշ հատվածի մոտ այսօր կարծրատիպ է ձևավորվել, թե Վարդան Ղուկասյանն այլևս ազատության մեջ չի լինելու, որովհետև գերտերություններին պետք չէ արժանապատիվ Հայաստան, նրանց ավելի ձեռնտու է հնազանդ և ստրկական մտածողությամբ հասարակությունը։
՝ Դա այդպես չէ։
Միջազգային հարաբերություններում պետություններն առաջնորդվում են իրենց շահերով, բայց մարդիկ, քաղաքական համակարգերը և անգամ պետությունների ղեկավարները հաշվի են նստում ուժեղ և հաղթող տեսակի հետ։
Վարդան Ղուկասյանը հենց այդ տեսակն է։
Նրան զրկեցին ազատությունից, բայց չկարողացան զրկել կամքից։
Փորձեցին մեկուսացնել, բայց չկարողացան լռեցնել։
Փորձեցին կոտրել, բայց նա չկոտրվեց։
Եվ երբ մարդուն զրկում են ազատությունից, օգտագործում են նրա դեմ հասանելի լծակները, բայց չեն կարողանում նրանից վերցնել պայքարելու կամքը, այդ մարդն արդեն հաղթել է իր դեմ կիրառված մեխանիզմին։
Իսկ ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանի ազատ արձակմանը՝ այստեղ շատ բան չեմ ասի։
Սպասեք անակնկալի։
Կարծում եմ՝ շատ շուտով դուք ինքներդ կլինեք դրա ականատեսը։
Երբեմն իրավունքի հաղթանակի մասին նախապես չեն հայտարարում։
Այն պարզապես գալիս է։
Եվ բացում է այն դուռը, որը շատերն արդեն համոզված էին, թե այլևս երբեք չի բացվելու։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Ռուսաստանի հարձակումները Եվրոպայի վրա գնալով ավելի հանդուգն և վտանգավոր են դառնում. BloombergՌուսական գրոհայիններն արդեն փոքր խմբերով մտնում են Դոբրոպոլե. Ուկրաինացի ռազմական թղթակիցՄերցը պաշտոնաթողության եզրին է՝ ընդամենը 16 ամիս իշխանության գալուց հետո. POLITICOՈր երկրների հետ Հայաստանը կչեղարկի վիզայի ռեժիմըՆոյեմբերի 9-ը Հայաստանի փրկօղակն էր․ Հայկ ԱյվազյանՌուսները նստան պոեզ, Մոսկվա գնացին, «Ուժեղ Հայաստանի» հայերը անտեր ու դուս պատերի տակ մնացին․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀայկ Սարգսյանի համար Փաշինյանի մոտ բարեխոսել ե՞ն․ ԲԱՄԲԱՍԱՆՔԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵԱ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ 4 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՄոսկվայում հեռակա կարգով մեկնարկել է «Սպայկա»-ի ղեկավարների դատավարությունըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը Վթարային ջրանջատումներԲանտերում գտնվող ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ով արժանի է բանտում լինելու՝ կլինի բանտում. Կարապետյան Սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անտոն Քոչինյան փողոցումՎահագն Ալեքսանյանի խոսքով՝ հաջորդ նկատողությունից հետո Հայկ Սարգսյանը, ենթադրաբար, ՔՊ-ից կհեռացվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտվածը ներկայացրել է իր «Հետախուզություն» գիրքը Քաղցկեղից քույր եմ կորցրել, չեմ ուզում մյուսներն էլ նման բան ապրեն, թունաքիմիկատները հարցը լուծեքԱնկախության տոնի առթիվ փակ փողոցներ են լինելու․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովՊատմեք՝ ինչպե՞ս խաչ քաշեցիք 60 000 քաղաքացիների ձայնի վրա. Խամոյանը՝ ԿԸՀ նախագահին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված