Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է Կատաստրոֆան մոտ է. Զելենսկու խորհրդական Թրամփը խոստացել է հակառուսական պատժամիջոցների «շատ լավ» լուծում «Փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր». Թրամփի նախկին խորհրդականը Զելենսկու մասին Վաշինգտոնը ոչ պաշտոնական ուղիներով Թեհրանից թույլտվություն է խնդրել հարվածել Փիքաքս լեռանը Ֆրանսիայում ցուցարարներն այս գիշեր հրկիզել են նաեւ Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը. այն ամբողջությամբ ավերվել է

Ծնվել է Վահագ Ռաշի երրորդ որդին

Մշակութային

Վահագ Ռաշի ընտանիքը համալրվել է՝ ծնվել է նրա երրորդ որդին՝ Արամը։

Երգիչը պատմել է, որ ընտանիքի համար սա առանձնահատուկ և երջանիկ շրջան է, իսկ որդու ծնունդը դարձել է այն գեղեցիկ պահը, որին նա երկար էր սպասում նաև ստեղծագործական առումով։

 Վահագ Ռաշը հայտնել է, որ առաջիկա օրերին կներկայացնի իր վաղուց պատրաստված օրորոցային երգը, որի հրապարակումը միտումնավոր հետաձգել էր մինչև որդու ծնունդը։

«Այս երգն արդեն պատրաստ էր, պարզապես ուզում էի, որ այն լույս աշխարհ գար իմ որդու հետ միասին։ Դա ինձ համար խորհրդանշական և շատ անձնական որոշում էր»,– նշել է երգիչը։

Օրորոցայինը Վահագ Ռաշը կկատարի սիրված երգչուհի Լիանա Գրիգորյանի հետ դուետով։ Երգիչը վստահ է, որ ստեղծագործությունը կսիրվի ոչ միայն հայ ընտանիքների, այլև աշխարհի տարբեր երկրների ունկնդիրների կողմից։ «Ինչո՞ւ միայն հայ մանուկների համար։ Երեխաները սահմաններ ու ազգություն չունեն։

Եթե այս երգը կարողանա խաղաղությամբ քնեցնել աշխարհի ցանկացած փոքրիկի, ես ինձ երջանիկ կհամարեմ»,– ասում է Վահագ Ռաշը։ Երգի պրեմիերան նախատեսվում է առաջիկա օրերին՝ Վահագ Ռաշի պաշտոնական YouTube-յան ալիքում և մյուս երաժշտական հարթակներում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ