Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Սյունիքում վերականգնվել է 136 միլիոն 752 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ

Քրեական

Սյունիքի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտերով վերականգնված գումարի չափը կազմել է 54 միլիոն 398 հազար դրամ:

Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 82 միլիոն 354 հազար դրամ:

Մասնավորապես՝ 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում, ի թիվս այլնի, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով, վերջնական դատական ակտերով, Մեղրի համայնքին վերադարձվել է 7․13244 հա մակերեսով 1 միլիոն 416 հազար դրամ կադաստրային արժեքով 6 հողամաս: Նույն ժամանակահատվածում, դատախազական ներգործության արդյունքում, պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակներում, Կապան և Սիսիան համայնքներին է վերադարձվել Վ.Սարգսյանի անվան զբոսայգում և «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0․26912 հա մակերեսով, 5 միլիոն 152 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 5 հողամաս։

Սյունիքի մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 38 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 6 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 54 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 9 մեղադրական դատավճիռ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ