Վրաստանի վարչապետը վիրավորված է Եվրահանձնաժողովից՝ երկակի չափանիշների և վրաց ժողովրդի նկատմամբ անարդար վերաբերմունքի համար Մենք մոտենում ենք նոր աշխարհակարգի վճռորոշ պահին ՌԴ-ի հետ հարաբերությունների վերանայման պատճառով Երեւանը կզրկվի էժան գազից Իսկ ո՞վ է հիմարը. «Ընթրիք հիմարի հետ» պիեսը խորհելու առիթ է տալիս Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Հրե այծի տարի 2027. Ի՞նչ է նշանակում խորհրդանիշը, ինչպե՞ս դիմավորել, ի՞նչ դնել սեղանին և ի՞նչ նվիրել Այծի տարում՝ հաջողության համար Դմիտրիև. Ռուսաստանը և ԱՄՆ-ն քննարկում են նոր համատեղ նախագծեր Բրիտանիան պատրաստվում է զորքեր նետել Ուկրաինա. The Times Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի

Կառավարությունը վաղը կպատասխանի «Մուլտի գրուպի» աշխատակիցներին

Տեսանյութեր 30

Հայաստանի կառավարությունը «Մուլտի գրուպի» աշխատակիցներին կպատասխանի վաղը։ Այս մասին պարզ է դարձել իշխանությունների կողմից փակված՝ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունների բողոքող աշխատակիցների և կառավարության ներկայացուցիչ Համլետ Նազարյանի հերթական հանդիպման արդյունքներով։

 

Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ հանդիպումն է. հինգշաբթի կայացած հանդիպմանը նույն Նազարյանը խոստացել էր կառավարության պատասխանը փոխանցել երկուշաբթի օրը։ Այսօր Համլետ Նազարյանը հայտնել է, որ կփոխանցի պահանջները (ինչը խոստացել էր անել նաև հինգշաբթի) և մեկ-երկու ժամվա ընթացքում հետ կզանգի՝ վաղվա հանդիպման պայմանավորվածությունը ձեռք բերելու համար։ Հենց վաղվա հանդիպմանն էլ պարզ կդառնա, թե երբ և ինչպես կվերսկսվեն ձեռնարկությունների աշխատանքները։

 

Բողոքի ակցիայի մասնակիցները որոշել են չցրվել և սպասել զանգին։ Պահանջները բաղկացած են երեք կետից՝ երբ կբացվեն օբյեկտները, երբ կհանվեն աշխատակիցների հաշիվների վրա դրված արգելանքները, և ով է վճարելու օբյեկտների պարապուրդի համար։

 

Մարդիկ ընդգծում են, որ պարապուրդը շարունակվում է ավելի քան մեկ ամիս, իրենք ապրուստի և բանկերի պահանջած վարկերը մարելու միջոցներ չունեն, իսկ օբյեկտները միլիարդավոր դրամների վնասներ են կրում։ Իրավիճակը բոլորովին անորոշ է նաև ապագայի առումով. օրինակ՝ Ծառուկյանին պատկանող հյուրանոցներում հարյուրավոր համարներ են ամրագրված աշնանը Հայաստանում սպասվող COP-ի մասնակիցների համար, և պարզ չէ՝ հյուրանոցները կկարողանա՞ն ընդունել

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ