Կիեւում տագնապի համակարգը հայտարարել է քիմիական, միջուկային տագնապ եւ քաղաքում մարտերի մասին Զելենսկու ամբիցիաները վաղուց կտրված են իրականությունից. Յուլիա Մենդել Երկու տարում Մասկն ԱՄՆ ընտրությունների վրա ավելի շատ գումար է ծախսել, քան Ջորջ Սորոսն իր ողջ կյանքում Գերմանիայից ոստիկաններ են ուղարկվում Տուսկի ռեժիմն ուժեղացնելու համար Չինաստանը «ավիակիրներ սպանողի» մեկ հրթիռով ոչնչացրել է ամերիկյան ավիակիրը (Տեսանյութ) Reuters. Չինական բեռնատար ինքնաթիռներն ակտիվորեն Իրանին ռազմական պարագաներ են մատակարարում Թրամփը խոստացել է դառնալ «Պարոն Վետո», եթե դեմոկրատները հաղթեն Հուսիթների խոցումը Սաուդյան Արաբիայի Դամմամ քաղաքում խոշոր հրդեհ է առաջացրել (Տեսանյութ) Զելենսկին մերժել է Ռուսաստանի պահանջը՝ Ուկրաինայի զինված ուժերը դուրս բերել Դոնբասի Թրամփը պատրաստվում է կառավարել Կոնգրեսը շրջանցելով, եթե դեմոկրատները հաղթեն. Reuters

Փաշինյանին առաջարկել են առաջինը ստորագրել․ «Եվրասիական ալյանսի» ստորագրահավաքը մեկնարկեց

Լուսանկարներ

Այսօր «Եվրասիական ալյանս» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները՝  փաստաբան Էմիլ Մարկոսյանի գլխավորությամբ, ՀՀ կառավարությանն է փոխանցել համապետական ստորագրահավաքի առաջին թերթիկը՝ ակնկալելով, որ Նիկոլ Փաշինյանը կլինի առաջին քաղաքացին, ով կդնի իր ստորագրությունը։

Նախաձեռնության հեղինակները հիշեցնում են, որ թեեւ 2025 թվականին Ազգային ժողովն ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» քաղաքական հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է շարունակել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ այս պահին չի տեսնում ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ այդ հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն։

«Եվրասիական ալյանս»-ի նախաձեռնած ստորագրահավաքի նպատակն է հանրաքվեի միջոցով Սահմանադրությունում ամրագրել միջազգային պայմանագրերի անձեռնմխելիությունն ու բացառել առանց ժողովրդի կամարտահայտության այնպիսի նոր պարտավորությունների ստանձնումը, որոնք, նախաձեռնողների գնահատմամբ, կարող են հակասել Հայաստանի քաղաքացիների շահերին։ Նրանց համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջին ստորագրությունը դնելը կդառնա իշխանության հայտարարությունների եւ գործնական քայլերի համահունչ լինելու ցուցիչը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ